Ուղիղ եթեր
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՈԳՈՒ ՍՈՎԻ ՈՒ ՄԱՐՏՆՉՈՂ ՏԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ․ 168 ԺԱՄ
copy image url

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՈԳՈՒ ՍՈՎԻ ՈՒ ՄԱՐՏՆՉՈՂ ՏԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ․ 168 ԺԱՄ

Մամուլ 4 տարի առաջ - 08:10 11-03-2021

«Հայաստանում ստեղծված քաղաքական խոր ճգնաժամն ունի ինչպես ընթացիկ՝ իրավիճակային, այնպես էլ խորքային՝ ինչ-որ իմաստով ռազմավարական պատճառներ։ Ընթացիկ պատճառը, իհարկե, 44-օրյա պատերազմում կրած խայտառակ պարտությունն է ու ստորագրված կապիտուլյացիոն համաձայնագիրը, որը գործնականում անհնար է դարձնում Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության պաշտոնավարումը՝ ինչպես քաղաքական, այնպես էլ՝ իրավական, բայց ոչ պակաս չափով՝ նաև բարոյական հարթություններում։

Այսօրվա ճգնաժամի ռազմավարական բնույթի պատճառները, սակայն, շատ ավելի խորքային են և ամենևին պայմանավորված չեն ընթացիկ զարգացումներով։ Եթե կարճ, ապա դրանք հանգում են քաղաքական համակարգի դեգրադացվածությանը, քաղաքականության՝ որպես հանրային կյանքի կազմակերպման միջոցի արժեզրկմանն ու հեղինակազրկմանը։

Հայաստանում տասնամյակներ շարունակ քաղաքականությունը չի իրացրել իր հիմնական գործառույթը, քաղաքականությունը եղել է ոչ թե մտքերի ու գաղափարների, այլ փողի ու զանազան այլ ազդեցությունների մրցապայքար։ Արդյունքում, հաղթել են ոչ թե մտքերը, գաղափարներն ու ծրագրերը, այլ այն անձերը, որոնք տվյալ պահին ամենաշատն են տիրապետել փողին ու ազդեցության լծակներին։

Դա չի եղել մեկ տարվա, անգամ մեկ տասնամյակի հետևանք, Հայաստանում քաղաքական համակարգի դեգրադացիան սկսվել է անկախությանը հաջորդած երկու-երեք տարիներից հետո, պայմանականորեն այդ սկզբնավորման մեկնակետ կարելի է համարել 1995 թվականի խորհրդարանական ընտրությունները։ Հաջորդած տարիներին ու տասնամյակներին քաղաքականությունն աստիճանաբար մղվել է երկրորդական, երրորդական պլան, արդյունքում ձևավորվել է իրականում պսևդոքաղաքական համակարգ, որն իներցիայի ուժով անվանել ու անվանում ենք քաղաքականություն։

Դրա հետևանքն է նաև, որ Հայաստանում առաջին պլան են մղվել անհատները, գաղափարների ու ծրագրերի մասին խոսակցությունը դարձել է անգամ ծիծաղելի։ Լայն իմաստով, հենց այս պսևդոքաղաքական համակարգի հետևանքն էր 2018 թվականի հեղափոխությունը, որի արդյունքում պատահաբար, իսկ ավելի ճիշտ՝ որպես դեգրադացված քաղաքական համակարգի ածացյալ հետևանք՝ «побочный эффект», իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը։ Անցած շուրջ երեք տարիներին քաղաքական համակարգի դեգրադացիան շարունակվեց ու շարունակվում է բազմապատիկ ավելի արագ տեմպերով, քան նախկինում, քանի որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, հակաքաղաքական, համահամակարգային երևույթ է։

Այսօրվա քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումն անքննարկելիորեն Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության հեռացումն է։ Դա կարող է լուծել ճգնաժամի առաջացման ընթացիկ, իրավիճակային պատճառների խնդիրը։ Խորքային, ռազմավարական խնդիրները, սակայն, մնալու են չլուծված, քաղաքական համակարգը շարունակելու է դեգրադացվել, ինչին, ի դեպ, մեծապես նպաստելու են նաև այսօրվա քաղաքական ճգնաժամի հաղթահարման ամենահավանական տարբերակ համարվող արտահերթ ընտրությունները։

Դրանց դեպքում հասարակությունը կրկին ականատես է լինելու խիստ անձնավորված պայքարի, իրականում լաչառ ղալմաղալի, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կրկին պտտելու է նախկինների, թալանի, կոռուպցիայի՝ բոլորին հոգնեցրած ձայնասկավառակը, իսկ նրա ընդդիմախոսները դուրս չեն գալու «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հողատու» կարգախոսների տրամաբանությունից։ Ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ դեպքում չի լինելու նշույլ իսկ միտք կամ գաղափար, ծրագիր կամ հայեցակարգ՝ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու, պատերազմի առաջացրած հումանիտար, սոցիալ- տնտեսական, աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու առումով։

Հետևաբար՝ այդ ընտրություններում հաղթելու է ոչ թե արտաքին քաղաքական, սոցիալ-տնտեսական, անվտանգային զարգացման այս կամ այն ծրագիրը, այլ կա՛մ «Նիկոլ դավաճանը», կա՛մ «նախկին թալանչիները»։

Արդյունքում՝ քաղաքականությունն էլ ավելի մեծ չափով է մղվելու դեպի լուսանցք, և ամեն ինչ շարունակելու է պտտվել այս կամ այն հերոսի ու հակահերոսի անձի շուրջ։ Առանց մտքի, գաղափարի ու ծրագրի։ Հայաստանում վաղուց ու այսօր՝ առավել քան երբևէ, հաստատվել է ոգու սովը, որի մասին զգուշացնում էր Ավետիք Իսահակյանը։ Մեր այսօրվա իրավիճակը ոգու ու նաև մտքի, գաղափարի սովի հետևանք է, որից դուրս գալու ցանկացած փորձ խլանում է մարտնչող տգիտության հաղթարշավի աղմուկի ներքո»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ
13:35 Երեխեքը գնացել են ձիերի հետևից ու բռնվել, ասում են՝ Լաչին են տարել․ նոր մանրամասներ՝ սահմանին մոլորված անչափահասներից