Լյուիս Հեմիլթոնը Քիմ Քարդաշյանի երեխաներին շուն է նվիրել։
Ֆորմուլա 1-ի աստղ Լյուիս Հեմիլթոնը բացահայտել է Քիմ Քարդաշյանի երեխաներին նվիրած անակնկալի մանրամասները։ Մրցարշավորդը նրանց ոսկեգույն ռետրիվեր է նվիրել՝ Հալո անունով, որն արդեն դարձել է ընտանիքի նոր անդամը։
«Ես սիրում եմ ժամանակ անցկացնել ընկերուհուս երեխաների հետ։ Այս տարի նրանց շուն եմ նվիրել, և փոքրիկ Հալոն դարձել է ընտանիքի նոր անդամը», — ասել է Հեմիլթոնը մամուլի ասուլիսի ժամանակ։
Քարդաշյանն առաջին անգամ շնիկին ցույց էր տվել հուլիսին՝ Լյուիսի հետ լճի ափին հանգստանալիս։ Սեպտեմբերին Հեմիլթոնն էլ էր հրապարակել Հալոյի լուսանկարը։
Չնայած զույգի հարաբերությունների շուրջ շարունակվող խոսակցություններին՝ նրանք շարունակում են զգուշորեն խոսել անձնական կյանքի մասին։ The Times-ին տված հարցազրույցում Քիմը հրաժարվել էր մեկնաբանել մրցարշավորդի հետ իր սիրավեպը՝ նշելով, որ նախընտրում է այդ թեմայով չխոսել։