Ուղիղ եթեր
Ավելին 1 ժամ առաջ - 21:19 26-10-2026

Ինչպե՞ս է Բրեդ Փիթը հաղթահարել Ջոլիից բաժանվելուց հետո կյանքի դժվարությունները

Բրեդ Փիթը՝ Ջոլիից բաժանվելուց հետո ապրած դժվարությունների մասին խոսել է․ «Կարևոր է անել հաջորդ փոքր քայլը»։

Բրեդ Փիթը խոստովանել է, որ Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո կյանքի դժվարին շրջանը հաղթահարելու հարցում իրեն մեծապես օգնել են մտերիմ ընկերներն ու ընտանիքը։ Դերասանի խոսքով՝ ծանր պահերին կարևոր է չկենտրոնանալ վերջնական արդյունքի վրա, այլ առաջ շարժվել փոքր քայլերով։

«Ես շատ եմ հույսը դրել մտերիմ հարաբերությունների վրա։ Ընկերներ, մի քանի իսկապես մտերիմ մարդիկ, ընտանիք։ Նրանց հետ բաց խոսել իմ պայքարի մասին ամեն ինչ արժե»,- նշել է Փիթը՝ Սան Սեբաստիանի կինոփառատոնում իր նոր՝ «Գազանի սիրտը» ֆիլմի մասին զրույցի ընթացքում։

Ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանը տպավորվել է գոյատևման մասնագետների խորհուրդներից, որոնց համաձայն՝ դժվարությունների ժամանակ պետք է կենտրոնանալ հաջորդ փոքր հաղթանակի վրա, ոչ թե փորձել միանգամից հաղթահարել ամբողջ ճանապարհը։

Փիթի և Ջոլիի հարաբերությունները սկսվել են 2004 թվականին, իսկ զույգն ամուսնացել է 2014-ին։ 2016 թվականին Ջոլին ամուսնալուծության դիմում է ներկայացրել՝ ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպից հետո։ Դերասանուհին Փիթին մեղադրել է ֆիզիկական և բանավոր բռնության մեջ, իսկ դերասանը հերքել է մեղադրանքները։

Հետաքննությունների արդյունքում Փիթին մեղադրանք չի առաջադրվել։

Ամուսնալուծությունը պաշտոնապես ավարտվել է 2024 թվականի դեկտեմբերին։

Այդ ընթացքում վեճեր են եղել նաև ֆրանսիական Château Miraval կալվածքի շուրջ։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այդ տարիներին Փիթը դիմել է թերապիայի, մասնակցել Անանուն ալկոհոլիկների հանդիպումներին և հրաժարվել ալկոհոլից։ Նրան աջակցել են նաև հայտնի ընկերները։

Միևնույն ժամանակ, դերասանի հարաբերությունները երեխաների հետ շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում։ Նրա երեխաներից ոմանք հրաժարվել են օգտագործել հոր ազգանունը։
Ներկայումս Փիթը հարաբերությունների մեջ է զարդերի դիզայներ Ինես դե Ռամոնի հետ, որը նրան ուղեկցել է նաև նոր ֆիլմի պրեմիերային։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
23:22 Ձյան շերտում արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են