Ուղիղ եթեր
Ավելին 54 րոպե առաջ - 21:28 26-10-2026

Թուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկ

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, «Նոր կուսակցության» (Yeni Parti) կանանց թևի նախագահ Ասու Քայան բարձրաձայնել է բանտերում պահվող 12-18 տարեկան 266 աղջկա իրավունքների հարցը։ Քրեակատարողական համակարգի քաղաքացիական հասարակության միավորման (CİSST)՝ 2026 թ. հոկտեմբերի 1-ի տվյալներով՝ նրանցից 185-ը կալանավոր է, իսկ 81-ը՝ դատապարտյալ։

Քայան արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքից պահանջել է տեղեկություններ տրամադրել աղջիկների պահման պայմանների, կրթության և առողջապահական ծառայությունների հասանելիության, ընտանիքների հետ տեսակցությունների, ինչպես նաև բռնության և խտրական վերաբերմունքի հնարավոր դեպքերի մասին։ Նա նաև հետաքրքրվել է, թե քանի աղջիկ է կալանքի տակ 6 ամսից ավելի, 1 կամ 2 տարուց ավելի, և արդյոք դիտարկվել են կալանքի այլընտրանքային միջոցներ։

Պատգամավորն ընդգծել է նաև, որ փակ ռեժիմի բանտերում աղջիկներն ապրում են կանանց բանտերի մանկական բաժանմունքներում, իսկ հատուկ իրենց համար գործող դաստիարակչական հաստատությունը միայն մեկն է։ Քայան պահանջել է բացատրել, թե ինչ քայլեր են ձեռնարկվում երեխաների իրավունքները պաշտպանելու և ազատ արձակվելուց հետո նրանց աջակցելու համար։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
23:22 Ձյան շերտում արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են