Ավելին 4 տարի առաջ - 23:35 12-11-2021

Բրեդ Փիթը հայտարարել է, որ մերկապարուհիները փոխել են իր կյանքը

Դերասան Բրեդ Փիթը դեռահաս տարիներից երազել է նկարահանվել ֆիլմերում և դրա համար տեղափոխվել է Լոս Անջելես։ Ապագա աստղի առաջին ծանոթությունը Կալիֆոռնիայի հետ այնքան էլ այն չէր, ինչ նա սպասում էր, գրում է Mirror պարբերականը։

Դերասանական վարպետության դասերի համար վճարելու համար Փիթը հսկա ճուտիկի կոստյում էր հագնում և մարդկանց հրավիրում էր ռեստորան: Նա նաև մերկապարուհիների էր տանում տարբեր միրջոցառուների։

«Իմ աշխատանքն էր նրանց տանել ամուրիների երեկույթներին և նման այլ բաներ: Ես տանում էի նրանց, հավաքում էի գումարը, երաժշտությունն էի միացնում և բռնում էի աղջիկների հագուստները: Դա այնքան էլ լավ մթնոլորտ չէր», - խոստովանել է Բրեդը:

Միաժամանակ դերասանը նշել է, որ մերկապարուհիները «փոխել են իր կյանքը»․ աղջիկներից մեկը նրան պատմել է Ռոյ Լոնդոնի դերասանական դասընթացների մասին։

Սա հանգեցրեց նրան, որ Փիթը ստացավ առաջին դերերը և ի վերջո դարձավ գերաստղ։

«Ռոյը լավն էր, նուրբ, կարեկից, միևնույն ժամանակ՝ խիստ: Ես նրան շնորհակալ եմ, որ նա ինձ ուղղություն տվեց ... Ես շատ բան եմ սովորել այդ մարդուց։ Ես կարոտում եմ նրան», - ընդգծել է 57-ամյա Փիթը։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
09:04 Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավոր. վարորդներից մեկը եղել է խմած
23:59 Մարիա Կորինա Մաչադոն վերադարձել է հայրենիք