Ավելին 1 տարի առաջ - 11:41 21-05-2025

Երեկույթի ժամանակ հարվածել են Քորթնի Քարդաշյանի դեմքին

Քորթնի Քարդաշյանի անսպասելի խոստովանությունը կրկին հայտնվել է համացանցում. Ռեալիթի շոուի աստղը բացահայտել է, որ մի անգամ իր դեմքին հարվածել են հակասական ռեփեր և պրոդյուսեր Շոն «Դիդի» Քոմբսի ծննդյան երեկույթի ժամանակ։

Դեպքը տեղի է ունեցել Նյու Յորքի TAO ռեստորանում, որն ամբողջությամբ Քոմբսը վարձակալել էր մասնավոր երեկույթի համար։ Քորթնին պատմել է, որ ինքը զուգարանի հերթում կանգնած էր, երբ իրեն անծանոթ մի կին փորձել է ընդհատել հերթը։ Քարդաշյանի կողմից նրան դիտողություն անելուց հետո նա դեմքին հարված է ստացել։ «Ես պարզապես չգիտեի՝ ինչ անել», - հիշել է Քորթնին 2016 թվականին «Kocktails with Khloé» հաղորդման ժամանակ, որտեղ ներկա էին Դիդդին և Քայլի Ջեները։ «Ես մենակ էի, ինձ հետ ոչ ոք չկար»։

Նրա խոսքով՝ տեղի ունեցածից հետո ինքն արագ փակվել է կաբինայում և լաց եղել։ Այնուհետև նա վազել է քրոջ՝ Քլոեի մոտ և փորձել գտնել իր վրա հարձակվողին։ Քլոեն հավելել է, որ քիչ էր մնում իր այլընտրանքային էգոն՝ ««Khlo Money»–ն խառնվի գործին, բայց պարզ չէ՝ արդյոք նրանց հաջողվել է գտնել ագրեսիվ հյուրին։ Շոն Քոմբսը, պատմությունը լսելուց հետո, նշել է. «Հիշում եմ, թե ինչպես զուգարանի մոտ հերթում ինչ-որ մեկին հարվածեցին»։

Այս դրվագը կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել Քոմբսի դեմ ընթացող դատավարության ֆոնին, ով մեղադրվում է սեռական թրաֆիքինգի և շորթման մեջ: Նա իրեն մեղավոր չի ճանաչել։

Քարդաշյան քույրերի այլ հայտարարություններ նույնպես տարածվել են առցանց՝ Դիդիի երեկույթների մասին։ Օրինակ՝ Քլոեն 2014 թվականի «Secrets of a Double Life» շոուի ժամանակ հիշել է. «Այս երեկույթներից մեկում հյուրերի կեսը լիովին մերկ էր»։ Ապա նա կատակով ավելացրել է, որ Քորթնիին «անպայման դուր կգա դա»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից