Արտաքին 3 տարի առաջ - 10:46 24-06-2023

Թուրքիայում անտառի բռնկման պատճառ կարող էր լինել սպանության հետքերը քողարկելու փորձը

Թուրքիայի Մարմարիս առողջարանային քաղաքում անտառային հրդեհի պատճառ կարող էր լինել սպանվածի մարմինը այրելու փորձերը։ Այս մասին ուրբաթ՝ հունիսի 23-ին, հայտնում է Hürriyet-ի տեղական հրատարակությունը։

Թուրքիայի դատախազությունը պարզել է, որ հրդեհը սկսվել է դիտավորյալ հրկիզման արդյունքում։ Կասկածյալը կամ կասկածյալները սպանվածի մարմինը նետել են անտառ եւ այրել՝ հանցագործության հետքերը կոծկելու համար։

Մուղլա և Մարմարիս շրջանների գլխավոր դատախազությունը դեպքի առնչությամբ լայնածավալ հետաքննություն է սկսել։

Ավելի վաղ հայտնի է դարձել թուրքական Մարմարիս հանգստավայրի մերձակայքում բռնկված անտառային հրդեհի մասին։ Հրդեհի մարմանը մասնակցել է հինգ ինքնաթիռ, չորս ուղղաթիռ և քսան հրշեջ մեքենա։ Հրդեհը մարելիս կրակի մոտ դի է հայտնաբերվել։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա