Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:08 06-02-2025

Արդեն մեկ շաբաթ է, ինչ չի աշխատում Հայաստանի թիվ մեկ հարկատուն․ Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաստորեն արդեն մեկ շաբաթ է, ինչ չի աշխատում Հայաստանի թիվ մեկ հարկատուն, արդյունաբերական խոշոր ձեռնարկությունը՝ Զանգեզուրի կոմբինատը: Բացի տնտեսության համար իր մասշտաբի կարեւորությանը, նորություն չէ, թե ինչ նշանակություն ունի կոմբինատը Սյունիքի համար: Ու այդ կոմբինատը չի աշխատում արդեն մեկ շաբաթ:

Հայտնի է, որ աշխատակիցների մի մասը հայտարարել է գործադուլ եւ պահանջում է աշխատավարձի բարձրացում, կարծես թե ունեն նաեւ աշխատանքային պայմանների վերաբերյալ պահանջներ: Դատելով մամուլի տեղեկություններից, անարդյունավետ է եղել տնօրինության հետ մի քանի բանակցություն եւ կողմերը չեն եկել համաձայնության:

Կան տարբեր տեղեկություններ ու խոսակցություններ, որ աշխատակիցների դժգոհությունը փորձում են օգտագործել տարբեր այլ ուժեր, ավելի լուրջ եւ քաղաքական, նույնիսկ աշխարհաքաղաքական նպատակներ առաջ մղելու համար:

Չգիտեմ, հնարավոր է ամեն ինչ: Առավել եւս, որ Սյունիքը եղել է, եւ առավել եւս հիմա ակնհայտորեն՝ աշխպարհաքաղաքականություն է, իր «ուղն ու ծուծով»:

Բայց, բոլոր դեպքերում, լուծումների միակ ճանապարհը, ըստ իս, ինչպես անդրադարձա դեռ գործադուլի առաջին օրը, պետական «միջնորդությամբ» փոխհամաձայնության եզրեր գտնելն է: Առավել եւս, որ պետությունը կոմբինատի 21 տոկոսի բաժնետեր է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ որպես ձեռքբերում էր ներկայացնում այն, որ պետությունն առաջին անգամ կոմբինատից ստացել է բաժնետիրական դիվիդենտ: Իսկ խնդիրն այսօր պետական է՝ երբ պարապուրդի է մատնվում պետության արդյունաբերական հսկան, թիվ մեկ հարկատուն, եւ գլխավորը՝ Սյունիքի համար ողնաշարային նշանակություն ունեցող ձեռնարկությունը:

Այդպիսի ընկերության շուրջ այդօրինակ զարգացումն ու պարապուրդը Սյունիքին, Հայաստաննին վնասում է ոչ միայն տնտեսապես, սոցիալ-հոգեբանական առումով, այլ նաեւ ներդրումային վարկի, որն առանց այդ էլ մի բարվոք մակարդակում չէ:

Թե ով կարող է գոհ լինել առկա իրավիճակից աներկբա, թերեւս կարիք էլ չկա ներկայացնելու: Ադրբեջանը ըստ էության արդեն իսկ խաթարել է Հայաստանի խոշորագույն մեկ այլ ձեռնարկության՝ Սոթքի հանքի աշխատանքը, արդեն կարծես թե ամիսներ շարունակ»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին