Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 11:58 29-08-2025

Ինչ է փոխելու 15 րոպեն, բացի երեխայի կյանքում անհարմարությունից․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․

Հանրակրթական դպրոցներում դասերը կմեկնարկեն 8.15-ին՝ 8.30-ի փոխարեն: Այս «իմաստուն» որոշման բացատրությունն այն է, թե այդպես երեխաները չեն մնա խցանման մեջ, առավոտյան երթեւեկությունն էլ կթեթեւանա:

Ի՞նչ է փոխելու 15 րոպեն, բացի երեխայի կյանքում անհարմարությունից: Վստահ եմ՝ գործնականում ոչինչ: Երթեւեկությունը թեթեւանալու է ուղիղ այնքան, որքան թեթեւացել է մինչեւ հիմա քաղաքապետարանի սահմանած մյուս կարգավորումների «արդյունքում»: Իսկ փորձը ցույց է տալիս, որ ինչքան փորձում են կարգավորել, դրանից ավելանում են միայն անհարմարությունները:

Այս անգամ իհարկե որոշել են անհարմարություն պատճառել ոչ թե վարորդներին, այլ երեխաներին, որոնք ստիպված են լինելու առավոտյան արթնանալ առնվազն 15 րոպե շուտ:
Մասնագետ չեմ իհարկե, բայց վստահ եմ, որ երեխաների համար նույնիսկ հինգ րոպե շուտը կարող է դառնալ սթրեսի պատճառ:

Կամ, սթրեսի է վերածվելու դպրոց գնալուն պատրաստվելը, քանի որ հարկ կլինի ամեն ինչ անել սովորականից ավելի արագ:

Հանրագումարում մնալու է հենց սթրեսը, որը կառաջացնի դասապրոցեսի վրա ազդելու մեծ ռիսկ:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը