Ուղիղ եթեր
Ներքին 51 րոպե առաջ - 19:15 23-10-2026

Բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. վերջինը հայտնվել է ձորակում. կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 15:50-ի սահմաններում Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 21-ամյա Լևոն Դ.-ի վարած «Lada» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Ռաֆիկ Ա.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ի ուղևոր 68-ամյա Ռիմա Ա․-ն, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: