Ներքին 1 ժամ առաջ - 18:52 23-10-2026

Քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները

ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) քաղաքականության գծով գլխավոր պատասխանատու Քերոլայն Վիկն այցելել է Հայաստան՝ քննարկելու հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, ՀՀ կառավարության պաշտոնյաների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են առևտրային կապերի ամրապնդման, ներդրումների ընդլայնման և ամերիկյան ու հայկական ընկերությունների համար նոր հնարավորությունների ստեղծմանը վերաբերող հարցեր։