Ուղիղ եթեր
Արտաքին 58 րոպե առաջ - 19:08 23-10-2026

Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել

Թուրքիայի Ադանա նահանգի Չուքուրովա քաղաքի ղեկավար Էմրահ Քոզայը, նախկին քաղաքապետ Սոներ Չեթինը և տեղակալները կալանավորվել են քաղաքապետարանում իրականացված կոռուպցիոն հետաքննության շրջանակներում:

Հոկտեմբերի 19-ին իրավապահ մարմինները հատուկ գործողություն են իրականացրել Չուքուրովայի քաղաքապետարանում։ Գործի շրջանակում ընդհանուր առմամբ կալանավորվել է 34 անձ։

Քննությունը վարվում է պետական մրցույթների և ուղղակի գնումների ժամանակ չարաշահումների կասկածով։

Աղբյուր՝ Ermenihaber