Ներքին 1 տարի առաջ - 22:00 05-02-2025

Ինչքան փող է ծախսել USAID-ն ՀՀ-ում. խոսենք թվերով

USAID-ն 1992 թվականից ի վեր հանդիսանում է Հայաստանում հիմնական ներդրողներից մեկը։ 1992-2025 թվականների ընթացում գործակալությունը Հայաստանին տրամադրել է շուրջ 3 միլիարդ դոլար։

Oragir.News-ը, օգտվելով USAID-ի պաշտոնական կայքից (usaid.gov), Հայաստանի Հանրապետության կառավարության հաշվետվություններից, USAID-ի ծրագրերի ու նախագծերի հաշվետվություններից և ամփոփագրերից, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության վերաբերյալ հրապարակումներից ներկայացնում է տեղեկատվական փաթեթ, թե ինչ ներդրումներ է արել USAID-ին ՀՀ-ում։

Այսպիսով՝ նախ ներկայացնենք խոշորագույն ներդրումները։

Այս շարքում առաջատար է Հայաստանի տնտեսության աջակցման ծրագիրը, որն իրականացվել է 2001-2010 թվականների ընթացքում, գումարի չափը կազմում է մոտ 150 միլիոն դոլար, գործարքը տեղի է ունեցել ՀՀ կառավարության տարբեր անդամների և մասնավոր հատվածի հետ։

Հաջորդ խոշորագույն ներդրումը իրականացվել է առողջապահական ոլորտում՝ Նպատակաուղղված առողջապահության բարեփոխումների ծրագիր (2004-2014)։ Տրամադրվել է 120 մլն դոլար, հիմնական գործընկերը ՀՀ առողջապահության նախարարությունն է։

2008 թվականից մինչ օրս 200 միլիոն ներդրվել է Հայաստանում Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ներ) կարողությունների զարգացման, ընտրական և դատական բարեփոխումներ իրականացնելու համար։
Գյուղատնտեսության զարգացման համար իրականացվել է 130 միլիոնի ներդրում՝ 2010-2019 թվականների ընթացքում։

2012-2025-ին իրականացվել է «Հանրային ենթակառուցվածքների բարելավման ծրագիրը» ռազմավարական ենթակառուցվածքներ, ճանապարհաշինություն, ջրամատակարարում ապահովելու համար։ Ֆինանսավորումը կազմել է 200 մլն դոլար (մի քանի փուլերում)։ Հիմնական շահառուները եղել են ՏԻՄ-երը։

2005-2015 թվականներին իրակացվել է «Հանուն ազգային կրթության ծրագիրը», որի ժամանակ ֆինանասավորումը եղել է 80 միլիոն դրամ։ Հիմանական գործընկերը եղել է ՀՀ կրթության նախարարությունը։

Նշենք, որ USAID-ն 1992-1995-ին ՀՀ-ին տարեկան տրամադրել է 250 միլիոն դոլար։ Այդ հատկացումները տարեցտարի նվազել են։ Իսկ 2018-2025-ին Հայաստանին տրամադրվել է տարեկան 30 միլիոն դոլար։

Ք.Ս.

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
20:17 Մենք ձեզ թույլ չենք տալու, որ պատերազմ սկսեք․ Պապոյանը խուսափեց խոսել Շիկահողի արգելոցում ադրբեջանցիների գործողություններից