Նիկոլ Փաշինյանը եթեր է լցնում․ ղեկավարի պահվածքը ավտորիտար կառավարման հետ կապ չունի
copy image url

Նիկոլ Փաշինյանը եթեր է լցնում․ ղեկավարի պահվածքը ավտորիտար կառավարման հետ կապ չունի

Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 22:45 17-01-2025

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին՝ «Ընտանեկան փոդքասթ»-ի հերթական թողարկման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որոշ մարդիկ իրենց դրդում են ավտորիտարիզմի, քանի որ վերջիններս արդեն հայտարարել են այդ մասին։ Նրա պնդմամբ՝ այն պատկերները, որոնք երևում են իրենց ակտիվությունից, բացառում են նման հնարավորությունը․ «Չի կարող այդպիսի բան լինել։ Հետևաբար՝ այստեղ է դիսոնանսը, և քանի որ դա հակասում է հայտարարվածին, դա հայտարարվում է անհարիր։ Սա է ամբողջ տրամաբանությունը»։

Oragir.News-ը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ է կառավարության ղեկավարի պնդումը համապատասխանում իրականությանը, ավտորիտար ղեկավարը չի՞ կարող հանրային ակտիվություն դրսևորել և այլն։ Ի պատասխան՝ նա նշեց, որ մեկը մյուսի հետ կապ չունի․ «Եթե նայեք, կտեսնեք՝ ավտորիտար շատ կառավարիչներ շատ լավ դաշնամուր են նվագել, ջութակ են նվագել, կարդացած անձնավորություններ են եղել կամ, ընդհակառակը, երաժշտական ոչ մի գործիք չեն նվագել, քիչ կարդացած են եղել և այլն։ Անձնական պահվածքը կառավարման ոճի հետ ոչ մի առնչություն չունի»։


/Արմեն Բադալյան, քաղտեխնոլոգ/

Հարցին՝ այս ուղերձներն ուղղված են առավելապես ներքի՞ն, թե՞ արտաքին լսարանին՝ քաղտեխնոլոգը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այսկերպ պարզապես ժամանակ են շահում և օրակարգ լցնում։ «Հիմա պարզ չէ, թե Հայաստանում ինչ է լինելու։ Խոսվում է Պուտինի և Թրամփի սպասվելիք հանդիպման մասին, չգիտենք՝ Հայաստանում մինչև դա ինչ զարգացումներ կլինեն, Հարավային Կովկասի վերաբերյալ գալո՞ւ են ընդհանուր եզրակացության, թե՞ ոչ։ Այսինքն՝ ոչինչ պարզ չէ․ խաղաղության պայմանագիրը, ինչպես նշում էի, «ջրվեց», գնաց, այս պահի դրությամբ չգիտենք՝ երբ կլինի կամ առհասարակ կլինի՞, թե՞ չի լինի, բայց եթերը չի կարող դատարկ մնալ, դրա համար էլ եթերը լցնում են տարատեսակ փոդքասթներով ու ինչ-որ այլ շոուներով, մինչև հասնենք ինչ-որ հանգուցալուծման, հստակեցման։ Սա է ամբողջ խնդիրը»։

Արմեն Բադալյանի համոզմամբ՝ այս հնարքները ազդեցություն են ունենում բացառապես Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածի վրա, իսկ նրա ընտրազանգվածից դուրս դրանց ազդեցությունը զրոյական է։ Ըստ նրա՝ այսկերպ Փաշինյանը բացառապես փորձում է իր ընտրազանգվածին իր կողքը պահել, որպեսզի նրանք չհեռանան իր կողքից։

Oragir.News-ի հարցին՝ Փաշինյանի ընտրազանգվածը բավարար կլինի՞ հաջորդ ընտրություններում մեծամասնություն ստանալու համար՝ Արմեն Բադալյանը պատասխանեց, որ այս պահին դա հնարավոր չէ ասել։ «Այս հարցին հիմա հստակ չենք կարող պատասխանել, որովհետև չգիտենք՝ ընտրությունները երբ են տեղի ունենալու։ Բացի դրանից՝ Հայաստանի ընտրական գործընթացների վրա դրսի ազդեցությունն այնքան մեծ է՝ կեսից ավելին է, ու շատ դժվար է ասել՝ այնտեղ ինչ կոնֆիգուրացիա կլինի, ինչ ուժեր կմասնակցեն, խաղադրույքներն ում վրա կդրվեն։ Բազմաթիվ անորոշ հարցեր կան, ուստի ընտրությունների մասին ոչինչ ասել չեմ կարող։ Դա կախված կլինի ինչպես այդ պահին տիրող իրավիճակից, այնպես էլ այն հանգամանքից, թե որ քաղաքական ուժը որ երկրի ազդեցության տակ կլինի և այլն»,- կարծում է նա։

Արմեն Բադալյանը հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը չի որոշելու՝ ընտրությունները կլինեն արտահե՞րթ, թե՞ հերթական։ «Արտահերթ կլինի, թե ոչ՝ իրենք չեն որոշում։ Դա կախված է նրանից, թե Հայաստանն ում ազդեցության ոլորտում կլինի, ու վերջինս կուզի՞, որ Հայաստանում արտահերթ ընտրություններ լինեն, թե՞ չի ուզի։ Հայաստանի ղեկավարությունն ընդհանրապես այդ հարցերի հետ ոչ մի առնչություն չունի»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով