Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին Խոսք 3 շաբաթ առաջ - 22:00 16-01-2025

ԱՄՆ դրոշը՝ զսպող գործոն․ ամերիկյան պատվիրակությանը ժամանումը կբարձրացնի ՀՀ անվտանգությունը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանը և Միացյալ Նահանգները հունվարի 15-ին ստորագրեցին Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Փաստաթուղթը համագործակցության մի քանի բաժիններ է ներառում՝ պաշտպանություն, անվտանգություն, ժողովրդավարություն, արդարադատություն, տնտեսական, տրանսպորտային ու էներգետիկ ոլորտներ։ Դրանում ընդգծվում է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը. Հայաստան, որն ի զորու է պաշտպանել իր միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը։

Կանոնադրության ստորագրումից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց, որ առաջիկայում ամերիկացիների խումբ է գործուղվելու Հայաստան։ «Հաջորդ ամիս՝ առաջիկա շաբաթներին, մաքսային և սահմանապահ ծառայության մեր թիմը կմեկնի Հայաստան՝ աշխատելու հայ գործընկերների հետ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման, անվտանգության համագործակցության ամրապնդման, Հայաստանի խաղաղապահ կարողությունների բարձրացման ուղղությամբ՝ Eagle Partner-ի նման զորավարժությունների միջոցով»,- ասել է նա:

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն ընդգծեց՝ ներկայիս իրավիճակում, երբ Հայաստանը գտնվում է լուրջ սպառնալիքների տակ ու հայտնի է՝ որտեղից են գալիս այդ սպառնալիքները, այս պատվիրակության ժամանումը միանշանակ դրական որոշում է։ Նրա համոզմամբ՝ այս որոշումը ինչ-որ առումով կբարձրացնի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը․

«Սա միանշանակ դրական կարելի է գնահատել, քանի որ ինչ-որ առումով, ես չեմ ասում՝ սա մեզ երաշխիքներ է տալու, որ Ադրբեջանը մեզ վրա չի հարձակվելու, բայց այն մեկ-երկու մակարդակով մեր անվտանգությունը բարձրացնում է։ Միանշանակ դրական, որովհետև այս պահին մենք այլընտրանք չունենք, որը թույլ կտա մեր անվտանգության մակարդակը բարձրացնել»։

Oragir.News-ի հարցին՝ ամերկյան այս պատվիրակության գործուղումը Հայաստան որոշակի առումով կզսպի՞ Ադրբեջանի ագրեսիան՝ քաղաքագետը դրական պատասխանեց և նշեց՝ երբ ամերիկյան դրոշը (պատկերավոր իմաստով, խոսքը մշտական ռազմական ներկայության մասին չէ-Դ․Ս․) հայտնվում է Հայաստանում, այն Ադրբեջանի համար մասնակի զսպող գործոն է։

Անդրադառնալով այն պնդումներին, որ ամերիկյան այս պատվիրակությունը Հայաստանում հետախուզական գործունեություն է ծավալելու և ՀՀ զինված ուժերին ներգրավվելու է Իրանի դեմ գործողություններում՝ Դավիթ Ստեփանյանը նշեց, որ այս տեսակետը գնահատելու համար նախևառաջ անհրաժեշտ է հասկանալ, թե դա ինչպես է տեղի ունենալու։ «Ես ուզում եմ հասկանալ՝ ինչպես է դա արվելու։ Թող այդ մարդիկ ինձ բացատրեն, թե այդ ամերիկացի մասնագետները, ովքեր գալու են Հայաստան, ինչպես են Ռուսաստանի և Իրանի դեմ գործելու։ Եթե սա իրենք բացատրեն, ես կփորձեմ պատասխանել, ես ուղղակի չեմ պատկերացնում նա»,- նշեց նա՝ համոզմունք հայտնելով, որ նման պնդումներն առավելապես քարոզչական նպատակներով են արվում։

Դավիթ Ստեփանյանից նաև հետաքրքրվեցինք՝ Բայդենի վարչակազմի հետ ստորագրված այս կանոնադրությունը Թրամփի վարչակազմի օրոք հնարավոր կլինի՞ իրագործել։ Ի պատասխան՝ նա ասաց, որ իր տեղեկություններով այս կանոնադրության ստորագրումը հանրապետականների և դեմոկրատների միջև համաձայնեցված քայլ է։ «ԱՄՆ-ն ինստիտուցիոնալ երկիր է, Ռուսաստան չէ, ոչ էլ Ադրբեջան է, որտեղ միանձնյա կառավարում է իրականացվում։ Հաշվի առնելով, որ այն համաձայնեցվել է՝ հանրապետականների օրոք այդ փաստաթղթի իրագործման հարցում որևէ խնդիր չի առաջանա՝ ԱՄՆ-ի կողմից։ Այլ խնդիր է, որ մենք պետք է այս ամենում լինենք շատ ակտիվ, մեր երկրի ղեկավարությունը պետք է շատ ակտիվ լինի, որպեսզի այդ փաստաթուղթը իմպլեմենտացվի և իրականություն դառնա։ Այսինքն՝ եթե ինչ-որ վտանգ լինի կամ իրականացումն ավելի դանդաղեցվի, այն կարող է լինել Հայաստանի կողմից, ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ի կողմից խնդիրներ կլինեն»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:43 Երևանյան լճից դուրս են բերվել 2 աշխատակիցները. մեկին փրկել են, մյուսը ջրահեղձ է եղել. shamshyan.com
21:35 Ողբերգական ու առեղծվածային դեպք՝ Երևանում․ 26-ամյա տղայի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել․ shamshyan.com
00:19 Անհայտ կրթությամբ մի կին «թարս սիլլա է քաշում» մի ողջ համայնքի վրա. Սողոմոնյան
16:45 Կրեմլն արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
21:58 2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում
12:46 Արագածոտնի մարզում «Opel»-ով վթարի է ենթարկվել գյուղերից մեկի դպրոցի զինղեկը. shamshyan.com
19:46 Քանյե Ուեսթը 17 պոռնո տեսանյութ է հրապարակել X-ում
16:38 Աշխարհում կա 2 կամ 3 պետություն և ժողովուրդ, որոնց մասին խոսելիս մեր դիվանագետները չեն ասում «սրանք». Աննա Հակոբյան
23:08 Ձմռան ցրտին կտրել են լույսը, գազն ու ջուրը. Դիլիջանում պատսպարված արցախցիներին վտարում են
12:30 Ես պաշտոնասեր մարդ չեմ, իսկ հոդվածներս տպագրել եմ թամադայություն անելու գումարներով․ ԵՊՀ ամբիոնի վարիչացու