Բեռնատարի վարորդն, ով Նոր Օռլեանում մխրճվել է ամբոխի մեջ, այնուհետև կրակ բացել, սպանվել է ոստիկանների կողմից։ Այս մասին հայտնում է ABC News-ը՝ տեղական իշխանություններին հղումով։
«Նա սպանվել է ոստիկանների կրակոցից, երբ նա ինքնաձիգով իջել է իր մեքենայից ու փորձել է փախչել»,- հաղորդում է հեռուստաալիքը։
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական դեպքը հետաքննում է որպես «ահաբեկչական գործողություն», ասվում է բյուրոյի հայտարարության մեջ: Այս մասին գրում է
CNN-ը:
«Այսօր առավոտյան Նոր Օռլեանի Բուրբոն փողոցում մի անձ մեքենայով մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով մի քանի մարդ սպանվել և տասնյակ մարդիկ վիրավորվել են: Վարորդն այժմ մահացած է: ՀԴԲ-ն աշխատում է գործընկերների հետ՝ հետաքննելու դա որպես ահաբեկչական գործողություն», - ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ
հաղորդել էինք, որ Նոր Օռլեանի ֆրանսիական թաղամասում բեռնատարը մեծ արագությամբ մխրճվել է ամբոխի մեջ։ Այնուհետև վարորդը դուրս է եկել մեքենայից և սկսել կրակել։ Ոստիկանները պատասխան կրակ են բացել:
Նախնական տեղեկություններով՝ առնվազն 10 մարդ զոհվել է, մոտ 35-ը՝ վիրավորվել։