Արտաքին 4 տարի առաջ - 14:56 06-02-2022

Կանադայում ամենագնացը մխրճվել է ցուցարարների ամբոխի մեջ, որոնք բողոքում էին COVID սահմանափակումների դեմ

Կանադայի Վինիպեգ քաղաքում սպիտակ ամենագնացը անցել է կորոնավիրուսի սահմանափակումների դեմ ցուցարարների վրայով և փախուստի դիմել: Այս մասին փետրվարի 6-ի լույս կիրակի գիշերը հայտնել է CTV հեռուստաալիքը։

Նշվում է, որ հանրահավաքն անցկացվել է մարզի օրենսդիր ժողովի շենքի դիմաց։

Ըստ տեսանյութի՝ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, տապալել մի քանի հոգու, ապա մեծ արագությամբ լքել դեպքի վայրը։ Չորս տղամարդ վիրավորվել է, նրանց օգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում։

Շուտով ոստիկանությունը ձերբակալել է վարորդին։ Սակայն նա դիմադրել է։ 42-ամյա հարձակվողին սպառնում են բազմաթիվ մեղադրանքներ՝ զենքով հարձակում, վնաս պատճառելով վտանգավոր մեքենա վարելը և վթարի վայրում կանգ առնելուց հրաժարվելը։ Նրա վարքագծի դրդապատճառները պարզվում են։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ