Ստեփանակերտի հիվանդանոցի բուժքույրերից մեկին Զվարթնոց օդանավակայանում ձերբակալել են
copy image url

Ստեփանակերտի հիվանդանոցի բուժքույրերից մեկին Զվարթնոց օդանավակայանում ձերբակալել են

Ներքին 4 ամիս առաջ - 19:16 15-12-2024
Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի բուժքույրերից մեկը Մոսկվայից Երևան ժամանելիս ձերբակալվել է Զվարթնոց օդանավակայանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:

«Ըստ հայտնի դարձած տեղեկությունների՝ արցախցին մասնակցել է 2023 թվականին կազմակերպված հավաքներին, ինչի հիմքով էլ այժմ մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ։

3 ժամից ավել վերջինս գտնվել է անազատության մեջ, իսկ այժմ էլ նրան տեղափոխում են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն»,- գրել է Երիցյանը։

Ավելի ուշ փաստաբանը նաև տեղեկացրել է, որ նա ժամանել էր պապիկի հուղարկավորությանը մասնակցելու համար։