Արտաքին 1 ամիս առաջ - 20:02 04-10-2026

Որոշ երկրներ փորձում են վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ․ Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստառադիոյին տված հարցազրույցում, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

«Ինչ վերաբերում է Կովկասին, ապա այո, առանձին պետություններ այժմ փորձում են այնտեղ ինչ-որ բան խառնել։ Նրանք ձգտում են պառակտել Հարավային Կովկասի երկրները։ Սա ճշմարտություն է։ Մենք դրան զգուշությամբ ենք հետևում»,- ասել է Մեդվեդևը։

Որպես օրինակ նա նշել է Արևմուտքի հարաբերությունները Վրաստանի հետ և Հայաստանի շուրջ ներկայիս իրավիճակը։

«Տեսեք։ Սկզբում արևմտյան աշխարհը Վրաստանին առաջարկեց անդամակցել ՆԱՏՕ-ին։ Դրանից ոչ մի լավ բան չստացվեց։ Վրաստանը մինչև հիմա ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Նրա ներկայիս ղեկավարությունը հասկանում է, որ դա, հավանաբար, սխալ մոտեցում էր։ Այս ամենը հանգեցրեց հակամարտության։ Ներկայումս փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները», — հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը։

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
07:53 ՔՊ-ում սպասում են Արմեն Գրիգորյանի հաջորդ քայլին․ «Ժողովուրդ»
12:12 Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել
11:57 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան օրը
09:00 Հայաստանի տնտեսության գահավիժումը` «Զիգզագի» օրինակով

Ձեզ գուցե հետաքրքրի