Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:10 04-12-2024

Նիկոլի զառանցանքի նպատակը բանակի ծավալային կրճատումը նախապատրաստելն է

Գործարար Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուժեղ բանակի մասին նիկոլի զառանցանքը ունի կոնկրետ նպատակ` նախապատրաստել բանակի ծավալային կրճատումը։ Նույն խոսքի մեջ ինքը հստակ սահմանում է մեր բանակի նշաձողը՝ այն պետք է «իհարկե լինի ուժեղ», բայց ոչ ավելի քան «պայմանական» թշնամու բանակն է։

Ու սա ալիևի գլխավոր պահանջն է, որովհետև ամեն ինչը վերադարձնելի է, եթե բանակը կա։ Ավելին, քանի դեռ Հայոց Բանակը ինստիտուցիոնալ առումով ֆունկցիոնալ է, ալիևի իր գլխի վրա միշտ կախված սուր է զգալու։

Խոսում էի սիրիական-թուրքական ուժերի հետ 44-օրյա պատերազմի ժամանակ ուղիղ կոնտակտով մարտ մղած տղերքի հետ։ Պատմում էին, որ դրանք աղմուկ-աղաղակ գոռալ-ճչալով էին գրոհների գալիս, ու միշտ մտածում էինք՝ «լավ, գրոհում գրոհում եք, էլ ճչալ-գոռալը որնա»։ Սիրիայում քաղաքներ գրավող ուժերը, այստեղ Հայ զինվորի դեմը ոչ մի շանս չեն ունեցել։ Իսկ ադրբեջանական ստորաբաժանումների նկատմամբ մեր մարտունակության գերազանցությունը բացարձակ է։ Սա գետնի վրայի փաստերով ապացուցված իրողություն է։

Ու ալիևը վերը նշված փաստը շատ լավ գիտի։ Ի տարբերություն մեր՝ տեղական «տրամաբանողների» ու գիտակցված դավաճանների, ովքեր «տրամաբանականորեն» կամ միտումնավոր կերպով ալիևի «հաղթական» նառատիվներն են առաջ բրդում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»