Ներքին 3 տարի առաջ - 11:18 12-11-2022

ՊԲ-ի կրճատումը անթույլատրելի է․ Տիգրան Աբրահամյան

Արցախի պաշտպանության բանակի կազմալուծման հարցը կրկին առաջնային օրակարգ են հրում, սակայն եթե նախկինում դա արվում էր Ադրբեջանի նախաձեռնությամբ և դա որպես պահանջ/սպառնալիք էր ներկայացվում, ապա հիմա այն ակտիվացվում և քննարկելի են դարձնում և՛ հայաստանյան, և՛ որքան էլ զարմանալի է՝ արցախյան իշխանական շրջանակներից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Որքան էլ ՊԲ կրճատումը՝ կարևոր չէ ամբողջական, թե մասնակի, ներկայացվի միջազգային երաշխիքների կամ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կազմի հնարավոր ընդլայնման համատեքստում, ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ է։

Այստեղ առաջին խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունը թեման օրակարգային քննարկման հարց է դարձրել, իսկ ավելի կոնկրետ՝ սակարկման, իսկ այն ներկայացվում է նաև որպես Արցախի հետ համաձայնեցված։

Երկրորդ, ես չեմ պատկերացնում, թե էլ ինչ պետք է պատահի Արցախի հետ, որ տեղում հասկանան, որ կոնկրետ այս գործընթացի նպատակը, բառիս բուն իմաստով, Արցախի հենման վերջին հենապատը հեռացնելն է։

Ադրբեջանն այս հարցով շտապում է, որպեսզի խաղաղապահների 5-ամյա ժամկետի ավարտից առաջ վերացնի դիմադրության ամենակարևոր ինստիտուտը, որի պարագայում ո՛չ բանակցելու, ո՛չ էլ պայքարելու ռեսուրս չի լինի։

Դեռ չեմ խոսում այն մասին, որ 44-օրյա պատերազմից հետո տեսել ենք, թե ինչպես են ոտնակոխ տրվել միջազգային երաշխիքներն ու խաղաղապահների ներկայությունը և Արցախի նորանոր տարածքներ բռնազավթվել»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»