Ներքին Խոսք 2 տարի առաջ - 22:30 28-02-2024

Կանխիկի կրճատումը ճիշտ է, սակայն սահմանաչափը պետք է վերլուծություններով որոշվի

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի կառավարությունը դեռևս 2021 թվականին կանխիկ դրամաշրջանառությունը նվազեցնելու նպատակով օրենսդրական փոփոխություններ կատարեց, որոնցով կանխիկ գործարքների թույլատրելի առավելագույն սահմանաչափը սահմանվեց 300 հազար դրամը, իսկ դրանից խոշոր գործարքները պետք է կատարվեն բացառապես անկանխիկ տարբերակով։ Այս որոշումը բազմաթիվ քաղաքացիների անհարմարություններ պատճառեց, քանի որ ինչպես բանկերի սահմանած միջնորդավճարներն են բարձր, այնպես էլ որոշման կիրառման համար համապատասխան տեխնիկական ապահովվածություն չկա։

Վերջին օրերին մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ առաջիկայում իշխանությունները պատրաստվում են այս օրենքում կրկին փոփոխություններ կատարել։ Համաձայն դրանց՝ կանխիկ գործարքների թույլատրելի չափը տասն անգամ կկրճատվի և կիջեցվի 30 հազար դրամի։

Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ Արմեն Քթոյանը նշեց, որ նման նախաձեռնության մասին տեղյակ չէ, ուստի ձեռնպահ կմնա մեկնաբանելուց։ Նա միևնույն ժամանակ նշեց, որ 300 հազար սահմանաչափը որոշակի խնդիր էր լուծում. դրանով խոշոր գործարքները պարտադիր կերպով սկսեցին անկանխիկ տարբերակով կատարվել։

Տնտեսագետի համոզմամբ՝ տրամաբանական է, որ այս սահմանաչափն աստիճանաբար պետք է իջեցվի, որպեսզի անկանխիկի շրջանառությունը մեծացվի, կանխիկինը՝ կրճատվի։ Նա համամիտ է, որ նախքան այս որոշման կիրառումը պետք է վստահ լինել, որ ինտիտուտցիոնալ ու տեխնիկական առումներով ամենատարբեր ոլորտներում առկա է համապատասխան ապահովվածություն, որպեսզի ավելի փոքր սահմանաչափի դեպքում խնդիրներ չստեղծվեն։

«Կանխիկի սահմանաչափը 30 հազար կլինի՞, թե՞ ավելի բարձր՝ կդժվարանամ մեկնաբանել։ Հուսով եմ, որ սահմանաչափը որոշելիս որոշ վերլուծություններ կարվեն, կամ դրա հիմքում վերլուծությունների արդյունքներ կդրվեն։ Ըստ էության՝ տրամաբանական է, որ հաշվարկվեն ընդհանուր գործառնությունների միջին ծավալը ու նոր շեմ որոշել, որը կարելի դիտարկել որպես նոր սահմանաչափ»,- նշեց նա՝ հույս հայտնելով, որ նոր սահմանաչափը ինչ-որ կերպ հիմնավորված կլինի։

Մեր հարցին, թե սահմանաչափի իջեցումն ինչ տնտեսական արդյունքների կբերի, Քթոյանը պատասխանեց, որ այս ամենը միտված է անկանխիկ գործառնությունների ծավալն ավելացնելուն։ Ըստ նրա՝ պրոցեսը պետք է աստիճանաբար իրականացվի, ուստի սահմանվում է մեծ սահմանաչափ, հետո աստիճանաբար այն նվազեցվում է՝ աստիճանաբար անկանխիկի տիրույթն ընդլայնելով, կանխիկինը՝ սահմանափակելով։

Տնտեսագետը շեշտեց, որ կանխիկի շրջանառության կրճատումը հանգեցնում է գործարքների պարզեցմանն ու արագացմանը, դրանք ինչ-որ ավելի անվտանգ են դառնում և այլն։ «Ճիշտ է՝ դա նույնպես իր ռիսկերը պարունակում է, բայց համենայն դեպս բոլոր նրանք, ովքեր անկանխիկով են գործառնություններ կատարում, օրինակ՝ քարտի միջոցով են վճարումներ կատարում, կարծում եմ՝ համոզվել են, որ այդ գործընթացը շատ ավելի հեշտ ու արագ է, ավելի շատ սպառողների շահերից է բխում, և դրա տնտեսական էֆեկտը հենց դրանում է։ Բացի այդ՝ մեծ քանակությամբ կանխիկ դրամ տպելու, վճար անհրաժեշտություն չի լինի, կանխիկը տեղափոխող ինկասացիոն ծառայություններին վճարվող գումարները կկրճատվի և այլն։ Օգուտները շատ են»,- ասաց նա։

Հարցին, թե տեխնիկական հագեցվածությունը որքանո՞վ է թույլ տալիս, որպեսզի կանխիկի սահմանաչափը կտրուկ կրճատվի, հատկապես մարզերում և սահմանամերձ բնակավայրերում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ սա խնդիր է, և հենց սրա համար է կարևորում, որ շեմը սահմանելիս պետք է հաշվի առնել ինտիտուցիոնալ ու տեխնիկական ապահովվածությունը։ Նա նշեց՝ կդժվարանա ասել, թե այս պահին տեխնիկական հագեցվածությունն ինչպիսինն է, սակայն իր դիտարկումներով ոչ միայն սահմանամերձ բնակավայրերում, այլև երևանամերձ հատվածներում կան խնդիրներ, բայց դրանք վաղ թե ուշ պետք է լուծվեն։

Արմեն Քթոյանը հավելեց, որ սահմանամերձ ու ավելի հեռավոր գյուղական բնակավայրերում անհրաժեշտ է որոշակի ուսուցման ու աջակցության ծրագրեր իրականացվեն, որոնք թույլ կտան այս անցումն ավելի արագ ու անցնցում կատարել։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց