Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 տարի առաջ - 13:09 05-07-2025

Խայտառակեց դատախազի պաշտոնը, ՔՊ-ականներն իրար տակ են փորում. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանի տարբեր բնակավայրերում վերջին օրերին անցկացրել է հարցումներ՝ պարզելու հասարակական տրամադրությունները իշխանության քայլերի, իշխանությունից ունեցած ակնկալիքների վերաբերյալ: ՔՊ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները հաղորդում են, որ հասարակական լայն կոնսոլիդացիա կա հայ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ, որի մասին Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, արդեն տեղեկացվել է, քանի որ հարցում իրականացնող խմբերը հանդիպել են հարյուրավոր քաղաքացիների, որոնց կարծիքը եկեղեցու դեմ իշխանական հարձակումների վերաբերյալ եղել է միանշանակ բացասական. հետևաբար, կոնսոլիդացիան եկեղեցու շուրջ խիստ մտահոգություններ է առաջացրել Փաշինյանի համար: Սակայն ՔՊ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ վեհափառի շուրջ օղակը կսեղմվի այնքան, մինչև նա հեռանա»։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իրավապահ համակարգի մեր աղբյուրները պատմում են, որ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հարկաբաժինը սոդոմ-գոմոր է հիշեցնում։ Միջանցքներում ոտատակ դրված են տասնյակ համակարգիչներ, որոնք առգրավվել են տարբեր քրեական վարույթներով եւ ըստ էության իրեղեն ապացույց են հանդիսանում, բայց ապացույցներին ներկայացվող պահման պայմաններում չեն գտնվում։ Իսկական բարձիթողի վիճակ է, որ ցանկացած պահի` ում մտքով անցնի ինչ-որ բան տանել այնտեղից, հանգիստ կարող է դա անել։ Չնայած Քննչականից իրեղեն ապացույց ճանաչված 590 հազար դոլարի հափշտակության դեպքից հետո արդեն ոչինչ զարմանալի չէ եւ կարելի է պատկերացնել, թե ինչ անհուսալի վիճակ է տիրում այս կառույցում, որի ղեկավարը դեռ քրեական գործի վրա թանաքը չչորացած վազում է Հ 1 եւ լիուբոլ անմեղության կանխավարկած խախտում։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Գլխավոր դատախազի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Աննա Վարդապետյանը երեկ ինչքան ուժ ուներ, խայտառակվեց` խորհրդարանի ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին անձեռմխելիությունից զրկելու միջնորդությունը ներկայացնելիս: Նա որեւէ հիմնավոր բացատրություն չտվեց, թե ինչու է Սեյրան Օհանյանի առանձնատան մասով մեղադրանք առաջադրվում այդ շրջանում նախարար աշխատած Արծվիկ Մինասյանին, ում մեղադրում են, որ դառնալով բնապահպանության նախարար Սեւանի ափին մոտ հազար ապօրինի կառույցների հարցով դիմել է պատկան մարմիններին, որ օրինականացնեն, որպեսզի պետության բյուջե գումար մտնի գույքահարկերից: Պարզվում է՝ դրանց մեջ է եղել նաեւ Սեյրան Օհանյանի համար կառուցվող առանձնատունը։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մի կողմից իշխանության ներկայացուցիչները պատերազմում են ընդդիմադիրների, եկեղեցու եւ բոլոր նրանց դեմ, ովքեր դեմ են իրենց վարած քաղաքական կուրսին, մյուս կողմից՝ լուրեր են հասնում, որ ներթիմային գզվռտոցն իր պիկին է հասել: Բայց պատճառը ոչ թե իրավական բեսպրեդելն է, եկեղեցու դեմ արշավն ու վարչապետի հայհոյախառն ստատուսները, այլ սեպտեմբերին սպասվող ՔՊ համաժողովը եւ նոր վարչության ընտրությունները, ավելի հեռահար՝ նաեւ 2026 թվականի ընտրություններից հետո իշխանական պաշտոնների վերաբաշխման հարցը։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան