Ներքին 1 տարի առաջ - 21:47 05-07-2025

Կովկասագետ Կարեն Իգիթյանի մուտքը Հայաստան արգելվել է

Կովկասագետ Կարեն Իգիթյանի մուտքը Հայաստան արգելվել է։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից։

«Եվ այսպես, ընկերներ, ինձ արգելեցին մուտք գործել Հայաստան: Երևան էի վերադառնում Պյատիգորսկից, որտեղ մասնակցում էի «Կովկասյան երկխոսություն» համաժողովին`խոսելով ռադիկալիզմի մասին, որը Թուրքիայի կողմից տարածվում է Կովկասում:

Հայաստան ժամանելուն պես Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանապահ զորքերը հայտարարեցին, որ ինձ արգելվել է մուտք գործել երկիր: ԱԱԾ-ի և օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցներին հարցեր չկան. նրանք իրենց հնարավորինս կոռեկտ և պրոֆեսիոնալ դրսևորեցին:

Իսկ ահա Հայաստանի իշխող ուժերին հարցեր (հռետորական) կան:

Ո՞րն է արգելքի պատճառը: Արդյոք պատճառն այն է, որ ես լրատվամիջոցներում հանդես եմ եկել ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցո՞ւ: Թե՞ այն, որ խոսել եմ Թուրքիայի կողմից տարածվող առադիկալիզմի մասին:

Ես վերջին 16 տարիներին ապրել և աշխատել եմ Հայաստանում: Ափսոս, որ այսօր չեմ տեսնի հարազատներիս, կոլեգա-դասխոսներիս, ընկերներիս և ուսանողներիս:

Դասախոսները կհասկանան, թե ինչն է հատկապես մտահոգիչն այս իրավիճակում. անհանգստանում ենք այն ուսանողների համար, ովքեր սպասում էին մեր դասախոսություններին, ովքեր ուզում էին գրել իմ ղեկավարությամբ գրել իրենց թեզերը:

Բոլոր դեպքերում, սա վերջը չէ, այլ նոր փուլի սկիզբն է: Կապի մեջ կմնանք»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը