Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 09:36 24-09-2026

Դատարան են հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Դատախազը 2026 թվականի սեպտեմբերի 22-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ կատարելու և դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու համար մեղադրվող՝ «Արմենիկում» ՓԲ ընկերության տնօրեն Ա.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

«Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Մ.-ն, 1998-ից 2023 թվականների ընթացքում հան­դի­սանալով «Արմենիկում» ՓԲ ընկերության տնօրենը, առանց ընկե­րութ­յան բաժնետերերի ժողով հրավիրելու, կազ­մել է «Ար­մենի­կում+» ՓԲ ընկերության բաժնե­տերերի ժողովի կեղծ արձա­նա­գրություն: Ա.Մ.-ն արձանագրության մեջ ներա­ռել է Ընկերության բաժնետերերի մասնակ­ցութ­յան վերա­բեր­յալ իրակա­նութ­յանը չհամա­պա­տասխանող տվյալներ, արձանագրությունը ներկա­յաց­րել է իրավասու պե­տական մարմ­ին և ապօրինի եղանակով ստանձ­նել «Ար­մենիկում+» ՓԲ ընկերության գլխա­վոր տնօրե­նի պարտա­կանությունները:

Այնուհետև, Ա.Մ.-ն, Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված և 100 տոկոս ՀՀ սեփականությունը հանդիսացող «Արմենիկում» ՓԲ ընկերութ­յու­նից ա­ռանձ­նապես խոշոր չա­փերով գու­­մար հափշ­տա­­կելու նախնական դիտավորությամբ, հաշվապահական հաշվառ­ման վերաբերյալ այլ կեղծ ապա­ցույց­ների հիման վրա՝ ֆինանսական գործառնութ­յուն­ները իրա­կան և հիմնավոր ներ­կայացնելու նպատա­կով, պետությունից հօգուտ «Արմենիկում+» ՓԲ ընկե­րութ­յան 1 միլիարդ 500 միլիոն 770 հազար դրամ բռնագանձելու պահան­ջով, փաստաբանի միջոցով, 2025 թվականի նոյեմ­բերի 27-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատ­յանի ընդհանուր իրավա­սության քաղաքա­ցիական դատա­րան:
Դատախազը 2026 թվականի սեպտեմբերի 11-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Մ.-ի նկատմամբ Քրեա­կան օրենսգրքի 44-277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 44-255-րդ հոդվածի 3-րդ մա­սի 3-րդ կետով, 479-րդ հոդ­­վածի 2-րդ մասի 2-րդ կետով և 18.04.2003 թվականին ընդունված Քրեա­կան օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ 2026 թվականի սեպտեմբերի 22-ին քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնել է Հակա­կոռուպցիոն դա­տարան:

Նշենք, որ ի թիվս վարութային այլ գործողությունների, նախաքննության ընթացքում Եվրաջասթի գործիքակազմի կիրառման արդյունքում ձեռք են բերվել տվյալներ, որոնցով հիմնավորվել են մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքները:

Դատախազության կողմից գրություններ են հասցեագրվել պետական իրավասու մարմիններ՝ «Արմենիկում+» ՓԲ ընկե­րութ­յան տնօրենի գրանցումը և քաղաքացիական գործով ներկայացված ապացույցները ոչ իրավաչափ ճանաչելու գործընթաց իրականացնելու վերաբերյալ»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը