Ներքին 1 տարի առաջ - 11:06 05-07-2025

Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը ՀՀ ընտրողների ռեգիստրում չկա․ Ոսկան Սարգսյան

Ոսկան Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր, Ն․ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել, թե ինչու իր անուն-ազգանունը չկա ԿԸՀ կայքի ՀՀ ընտրողների ռեգիստրում։

Երբ այդ ռեգիստրում որոնում ես, Հայկ Ղալումյան անուն-ազգանունով 6 անձի տվյալներ է ներկայացնում, որոնցից ոչ մեկը Տավուշի մարզպետ, 1974թ․ ծնված Հայկ Վոլոդյայի Ղալումյանը չէ։

Տավուշի մարզպետարանից հարցմանս պատասխանել են․ «Տավուշի մարզպետը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, հաշվառված է Տավուշի մարզի Իջևան քաղաքի Այգեստան փողոցի թիվ 1 հասցեում: Մարզպետի անուն ազգանունը ԿՀԸ ինտերնետային կայքի ընտրողների ցանկում չլինելու վերաբերյալ առաջարկում ենք դիմել համապատասխան լիազոր մարմնին»»:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie