Ներքին 3 տարի առաջ - 10:31 18-12-2022

Ամանորին ոչ աշխատանքային օրերի կրճատումը խնդրի առաջ է կանգնեցրել աշխատավոր քաղաքացիներին

Ամանորին աշխատանքային օրերի կրճատումը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել քաղաքացիների համար։ Մենք ավելի վաղ անդրադարձել էինք աշխատանքային օրերի կրճատման ազդեցությանը տուրիզմի և առևտրի վրա։

Աշխատանքային օրերի կրճատման հիմնական պատճառաբանությունն այն է, որ մեր պես աղքատ երկիրը չի կարող իրեն թույլ տալ 7-10 օր հանգստանալ, տնտեսությունը կոլապսի է ենթարկվում։

Աշխատանքային օրերի կրճատմամբ խնդրի առաջ են կանգնել աշխատավոր քաղաքացիները։ Մասնավորապես, թե պետական, թե մասնավոր հիմնարկներում դեկտեմբեր ամսվա աշխատավարձը մտադիր են վճարել ոչ թե Ամանորից առաջ, այլ հունվարին՝ պատճառաբանությամբ, որ հունվարի 3-ին արդեն աշխատանքի ենք, իսկ գործատուն պարտավոր է աշխատավարձը վճարել մինչև ամսվա 15-ը։

Սա մի կողմից լավ է՝ առանց այդ էլ երկար ու ձիգ հունվարը քաղաքացիները անփող չեն մնա, բայց մյուս կողմից էլ՝ պարգևավճար, 13-րդ աշխատավարձ չստացող քաղաքացին ինչպես պետք է Ամանոր նշի։

Խնդրի լուծումը բացառապես գործատուների խղճի վրա է, իսկ աշխատավորը պետք է սպասի, որ դեկտեմբերի 30-31 աշխատավարձ ստանա ու նոր պատրաստվի Ամանորին։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»