Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:36 09-03-2022

Ռուբլու արժեզրկումը մարդկանց լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել

Ռուսական ռուբլին հակառեկորդներ է գրանցում Հայաստանում՝ կտրուկ արժեզրկվելով հայկական դրամի նկատմամբ։ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներով՝ մարտի 9-ին ռուբլու միջին փոխարժեքը կազմել է 3,4 դրամ։ Սակայն նախորդ ամսվա ընթացում՝ մինչև ռուս-ուկրաինական պատերազմը, ռուբլին 6.2-6.4 դրամի սահմաններում է եղել։ Ըստ rate.am կայքի՝ փոխարժեքի փոխանակման որոշ կետերում ռուբլու առքը նվազեց ու հասավ ընդհուպ մինչև 2.5 դրամի։ Ներկայում այն 3-4 դրամի սահմաններում է։

Փոխարենը, առավել բարձր դիրքերում է մնացել վաճառքը՝ ըստ նույն կայքի տվյալների փոխանակման կետերում այն տատանվում է 5-ից 6 դրամի սահմաններում, երբեմն էլ գերազանցում է 6 դրամը։ Այսինքն նախորդ ամսվա համեմատությամբ ռուբլին նվազել է 2-3 անգամ։ Ռուբլու արժեքի նվազման հետ զուգահեռ աճ են արձանագրել եվրոն և դոլարը: Նույն օրվա դրությամբ դոլարի արժեքը կազմել է՝ 507ից 510 դրամ, իսկ եվրոն՝ 553ից 560 դրամ։ Այս ամենը, իհարկե, լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում բնակիչներին, հատկապես նրանց, ովքեր հիմնականում մեկնում են արտագնա աշխատանքի և աշխատավարձ ստանում այդ երկրի գումարով, իսկ Հայաստան վերադառնալով՝ այն փախանակում դրամով։

Oragir.news-ը զրուցեց տարբեր անձանց հետ, ովքեր մանրամասնում են, թե ինչ խնդիրների առջև են կանգնել ռուբլու արժեզրկման հետևանքով։ Սիրակ Ազիզյանն արդեն մի քանի տարի է, ինչ աշխատելու նպատակով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն, և նրա խոսքով՝ երբեք այս արժեքով ռուբլի չի փոխանակել․ «Ռուսական ռուբլիով գումար էի գցել բանկ, որ գարնանը մեքենա գնեի, բայց ճիշտն ասած, էլ հույս չունեմ գնելու, եղած գումարը այնքան է արժեզրկվել, որ այդ գումարով մեքանա գնել հնարավոր չէ։ Հիմա գումարը քիչ- քիչ հանում եմ առօրյա ծախսերի համար։ Բարձր կուրսով գցել եմ բանկ, բայց հիմա կես գնով էլ չենք կարողանում հանել․ գոնե մինչև աշխատանքների սկսվելը բարձրանա, թե չէ 100․000 ռուբլին դառնում է 300․000 դրամ։ Իսկ եթե չբարձրանա, չգիտեմ ինչ կլինի, այստեղ աշխատանք չկա, այնտեղի աշխատանքն էլ արժեք չունի․ մարդկանց մնում է կա՛մ գնալ Ռուսաստանում աշխատել և մնալ այնտեղ, կա՛մ մնալ այստեղ և դառնալ «բոմժ»»,- ասաց Սիրակ Ազիզյանը։

Ասատուր Կարապետյանն էլ պատմում է, որ իր ՍՊԸ-ի գործունեությունը չի կարողանում շարունակել, ռուբլու ցածր արժեքի պատճառով։ «Ես ՍՊԸ ընկերություն ունեմ՝ «Ասո Ստրոյ գրուպ» շինարարական ընկերությունը, որը հիմա չեմ կարողանում շահագործել։ Անացած տարի ՌԴ-ում էի աշխատում և որոշել էի աշխատածս գումարը գործի մեջ ներդնել։ Պետք է պետական ծրագրի մասնակցեի սուբվենցիոն աշխատանքների ծրագիր շահելու համար, որի սկզբնական աշխատանքային ֆինանսավորումը ես պետք է անեմ, հետո պետությունը ինձ վճարի, ու քանի որ արժեզրկվել է, չեմ կարող այդքան ցածր արժույթով փոխանակել, պետք է սպասեմ, մինչև բարձրանա, եթե իհարկե բարձրանա։ Էլ իմաստ չեմ տեսնում արտերկիր գնալու, նույն աշխատանքները Երևանում էլ կան, ճիշտ է՝ մի քիչ էժան է վարձատրվում, բայց քո հող ու ջրում ես աշխատում, քո ընտանիքի հետ»,- ասաց Ասատուրը։


Մանուշակ Մելքոնյան

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի