Արտաքին 1 տարի առաջ - 17:05 17-11-2024

Աբխազիայում ցուցարարները ՊՆ-ին են վերադարձրել կառավարական համալիրի մոտ արգելափակված տեխնիկան

Աբխազիայում Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի դեմ բողոքող ցուցարարները համաձայնել են երկրի պաշտպանության նախարարությանը վերադարձնել Սուխումում կառավարական համալիրի մոտ կանգնած տեխնիկան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ ՊՆ տեխնիկան խորհրդարանի շենքի մոտ է տարվել՝ ցուցարարների ներխուժումը շինություն թույլ չտալու նպատակով:

Արդյունքում՝ այդ փորձը ձախողվել է, իսկ տեխնիկան երկու օր արգելափակված է մնացել խորհրդարանի շենքի մոտ՝ մասամբ փակելով դրա մուտքերը:

Նշվում է, որ Աբխազիայի պաշտպանության նախարարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել գերատեսչությանը վերադարձնել կառավարական համալիրում կանգնած տեխնիկան։

Աբխազիայում իշխանությունների և ընդդիմության միջև առճակատումը սկսվել է Ռուսաստանի Դաշնության հետ ներդրումային համաձայնագրի պատճառով, որը նախատեսում է Աբխազիայում բնակարանների կառուցում։

Ընդդիմության կողմնակիցները կարծում են, որ դրա իրականացումը կբերի բնակարանների գների բարձրացման, ինչպես նաև հանրապետության փոքր և միջին բիզնեսի համար ռիսկերի։ Խորհրդարանը պետք է վավերացներ փաստաթուղթը նոյեմբերի 15-ին, սակայն բողոքի ցույցերի բռնկման պատճառով դա հետաձգեց։

Ընդդիմության կողմնակիցները գրավել են Սուխումի կառավարական շենքերի համալիրը, այդ թվում՝ նախագահական նստավայրը՝ պահանջելով նախագահի հրաժարականը։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
23:04 Պորտուգալիայում ձերբակալել են անտառային հրդեհների հրկիզման մեջ կասկածյալին