Արտաքին 39 րոպե առաջ - 08:55 12-11-2026

Վարշավայում 250.000 մարդ մասնակցեց Անկախության երթին

Լեհաստանի մայրաքաղաքի իշխանությունների տվյալներով՝ չորեքշաբթի՝ նոյեմբերի 11-ին, Վարշավայում ազգայնականների և ծայրահեղ աջերի նախաձեռնությամբ անցկացված այսպես կոչված «Անկախության երթը» հավաքել է մոտ 250,000 մարդու։ Կազմակերպիչների խոսքով՝ երթին միացել է կես միլիոնից ավելի մասնակից։ Գրում է DW-ն, հղում անելով France-Presse-ին,։

Ցույցի մասնակիցներից մի քանիսը ջահեր էին կրում, որոնցից խիտ ծուխը պարուրել էր երթի մասնակիցներին։ Շատերը եկել էին կարմիր և սպիտակ հագուստով։ Ցուցարարները ծածանում էին ազգային դրոշներ։ Միջոցառումն ուղեկցվել է անվտանգության ուժեղացված միջոցառումներով։

Լրագրողները հայտնում են, որ Մշակույթի և գիտության պալատի մոտ տեղադրվել են այսպես կոչված «անկախության քաղաքի» վրաններ և տաղավարներ: Այնտեղ բաժանվել են աղոթագրքեր, կարմիր և սպիտակ ծաղկեպսակներ, տաք թեյ և թթու կաղամբ, ինչպես նաև ազգայնական գրքեր՝ աջ ծայրահեղական խորհրդանիշներով:

Աջ ծայրահեղականները նման ցույցեր են կազմակերպում Լեհաստանում ամեն տարի՝ 2011 թվականից ի վեր: Միջոցառումը, ըստ կազմակերպիչների, նախատեսված է նշելու Լեհաստանի անկախության վերականգնումը 1918 թվականի նոյեմբերի 11-ին՝ Ռուսաստանի, Պրուսիայի և Ավստրիայի կողմից 123 տարի տևած օտարերկրյա տիրապետությունից հետո:

Լեհաստանի նախագահ Նավրոցկին նույնպես միացել է այս տարի երթին: Գործակալության լուսանկարներում նա ցույց է տալիս ազգային դրոշը: France-Presse-ի հաղորդման համաձայն՝ Նավրոցկին պաշտպանել է «ուժեղ և կարողունակ պետության» գաղափարը և քննադատել «ժողովրդի կամքին հակառակ գործող էլիտաներին»:

Վարչապետ Տուսկը հայտարարել է, որ չի մասնակցելու ցույցին: Փոխարենը, նա կոչ է արել լեհերին միավորվել՝ հայտարարելով. «Նոյեմբերի 11-ին բոլոր սրտերը սպիտակ և կարմիր են»:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը