Չինաստանի կառավարությունը պատրաստ է երկխոսություն սկսել Թայվանի հետ ազգային վերամիավորման շուրջ՝ հիմնվելով «մեկ Չինաստան» սկզբունքի և 1992 թվականի կոնսենսուսի վրա: Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ժողովրդի մեծ դահլիճում Չինաստանի Հանրապետության առաջին նախագահ Սուն Յաթսենի (1866-1925) ծննդյան 160-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
«Մենք պատրաստ ենք երկխոսություն և խորհրդակցություններ սկսել Թայվանի կյանքի բոլոր ոլորտների ներկայացուցիչների հետ՝ նեղուցների միջև հարաբերությունների և ազգային վերամիավորման վերաբերյալ՝ «Մեկ Չինաստան» սկզբունքին և 1992 թվականի կոնսենսուսին հավատարիմ մնալու հիման վրա», -ասել է նա։
1992 թվականի կոնսենսուսը Հոնկոնգում Չինաստանի կոմունիստական կուսակցության և այդ ժամանակ Թայվանում իշխող Կումոնդան կուսակցության ներկայացուցիչների միջև պատմական կիսապաշտոնական հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնություն է։