Ներքին 2 տարի առաջ - 16:58 11-09-2024

ՀՀ դպրոցներում 6 առարկայի 13 դասագիրք առկա չէ

«Սեպտեմբերի 9-ի դրությամբ առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային՝ hayt.emis.am համակարգում, հայտագրված է 37․900 աշակերտ, սակայն դպրոցների կոմպլեկտավորման գործընթացի արդյունքում այս թիվը կարող է փոփոխության ենթարկվել։ Գործընթացը շարունակվում է. տվյալները կամփոփվեն մինչև սեպտեմբերի 15-ը»,- այս մասին Oragir.News-ի գրավոր հարցմանն ի պատասխան, թե 2024-2025 ուսումնակատն տարում ՀՀ դպրոցներում քանի՞ երեխա է 1-ին դասարան գնացել, հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։

Հարցին՝ ՀՀ դպրոցներում տնօրենի քանի՞ թափուր հաստիք կա,ԿԳՄՍՆ-ից հայտնել են․

«Այս պահի դրությամբ թափուր է ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենի 20 հաստիք: ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում տնօրենի թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում»:

ԿԳՄՍՆ-ից հետաքրքրվել էինք նաև, թե քանի՞ առարկայի դասագիրք մինչ այժմ չկա դպրոցներում, որո՞նք են։

«Տեղեկացնում ենք, որ «Հանրակրթության պետական չափորոշչի» փուլային ներդրմամբ պայմանավորված` ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարանների դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթներ, ինչպես նաև 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում /պայմանավորված այդ դասարաններում որոշ դասագրքերի բացակայությամբ/։ Ամփոփման արդյունքում պարզվել է, որ դասագրքերի 80,3%-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամաններով երաշխավորվել է գործածության` հանրակրթական ուսումնական հաստատություններում: 19,6%-ը չեն ստեղծվել կամ չեն հաղթահարել դասագրքի գնահատման համար սահմանված անցողիկ շեմը:

Առկա չեն ներքոգրյալ առարկաների դասագրքերը՝ 2-րդ դասարան՝ «Ռուսաց լեզու» /Букварь /, 5-րդ դասարան՝ «Ֆրանսերեն», 6-րդ դասարան՝ «Ֆրանսերեն», 7-րդ դասարան՝ «Ֆրանսերեն», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», 8-րդ դասարան՝ «Ֆրանսերեն», «Ռուսաց լեզու», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», 10-րդ դասարան՝ «Ֆրանսերեն», «Ռուսաց լեզու», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հայոց պատմություն»: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ դպրոցներին շրջաբերական գրությամբ հանձնարարվել է այն դասագրքերի փոխարեն, որոնք չեն ստեղծվել կամ չեն հաղթահարել դասագրքի գնահատման համար սահմանված անցողիկ շեմը, այս ուսումնական տարում դասերը կազմակերպել հին դասագրքերով, իսկ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն 7», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն 8» առարկաների դասագրքերի բացակայությամբ պայմանավորված դասապրոցեսն անհրաժեշտ է կազմակերպել Տավուշի մարզում կիրառված ուսումնական նյութերով /https://kznakbnagavar.blogspot.com/p/blog-page_14.html / և ըստ անհրաժեշտության օգտվել հին դասագրքերում առկա նյութերից։ «Հայոց պատմություն 10» առարկայի դասավանդման համար «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից նախատեսվում են պատմության ուսուցիչների վերապատրաստումներ հետևյալ թեմաներով` պատմության դասավանդման արդի մոտեցումներ, գնահատման գործիքներ. Էսսե, նախագծային ուսումնառություն:

Վերապատրաստումների ընթացքում կտրամադրվեն համապատասխան նյութեր, որոնցով էլ անհրաժեշտ է կազմակերպել «Հայոց պատմություն 10» առարկայի դասավանդումը․․․»։

Ամենից շատ դիտված

08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
07:45 Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում․ «Հրապարակ»
23:32 Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. իրանագետ
22:58 Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, իսկ Երևանում ջնջում են հերոսների նկարները
10:34 «Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից դհոլ, դուդուկ, զուռնա և պայուսակ են գողացել
10:43 Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում