Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:10 30-08-2024

Մակրոնը պնդում է, որ ինքը չի իմացել Դուրովի՝ Ֆրանսիա ժամանելու մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը օգոստոսի 29-ին Սերբիա այցի ժամանակ հերքել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին Ֆրանսիա «որևէ հրավեր ուղարկելու մասին» տեղեկատվությունը։ Այդ մասին տեղեկանում ենք Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից։

«Մեր երկրում իշխանությունների տարանջատում կա: Ես ամենևին տեղյակ չեմ եղել նրա ժամանման մասին: Դա նորմալ է: Ճիշտ չէ, թե ես հրավեր եմ ուղարկել», - Մակրոնի խոսքն է մեջբերել BFMTV-ն։

Ավելի վաղ՝ օգոստոսի 27-ին, երգիծական Le Canard enchaîné թերթը գրել էր, որ օգոստոսի 24-ին Փարիզի «Լե Բուրժե» օդանավակայանում ձերբակալման ժամանակ Պավել Դուրովը հայտարարել է, որ իրեն սպասում են Մակրոնի հետ ընթրիքին։

Օգոստոսի 29-ին Բելգրադում կայացած մամուլի ասուլիսում Մակրոնը նաև ընդգծել է, որ «միանգամայն ընդունելի» է համարում Դուրովին Ֆրանսիայի քաղաքացիություն տալը։ Ըստ Le Figaro-ի՝ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ հպատակագրման վերաբերյալ այդ որոշումը «լիովին ընդունված ռազմավարության» մի մասն է, որը վերաբերում է այն «կանանց ու տղամարդկանց», որոնք «ջանքեր են գործադրում ֆրանսերեն սովորելու համար» և «փայլում են աշխարհում»:

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան