Կալվածատեր նախարարներն ու «անտուն» վարչապետը. համեմատենք ունեցվածքները
copy image url

Կալվածատեր նախարարներն ու «անտուն» վարչապետը. համեմատենք ունեցվածքները

Ներքին 7 ամիս առաջ - 20:00 26-08-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ը նախորդ շաբաթներին ուսումնասիրել և իր ընթերցողներին է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամների և վերջիններիս ընտանիքի անդամների հայտարարագրերը, որոնցում մի շարք ուշագրավ իրողություններ է ֆիքսել։

Հայտարարագրերն ուսումնասիրելիս պարզեցինք, որ ի տարբերություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամների մեծ մասը 2018 թվականի իշխանափոխությունից հետո շեշտակի բարելավել են իրենց նյութական վիճակը, անշարժ գույք գնել, դարձել առնվազն դրամային միլիոնատերեր։

Ամփոփելով Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամների ներկայացրած հայտարարագրերը՝ կարող ենք փաստել․

Փաշինյանի կաբինետի ամենահարուստ անդամը Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն է, ով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի հարազատ եղբայրն է։ Երբեմնի հանրապետական Գրիգոր Մինասյանը հայտարարագրել է 11 անշարժ գույք՝ բնակարաններ, այդ թվում նաև արտերկրում, սեփական տուն, ավտոտնակներ, ավտոկայանատեղի։ Նշենք, որ Մինասյանն իր անշարժ գույքի մի մասը ձեռք է բերել նախքան 2018-ի իշխանափոխությունը, մյուս մասը՝ դրանից հետո։

Միևնույն ժամանակ կառավարության անդամների շարքում Գրիգոր Մինասյանն ամենաբարձր եկամուտ ունեցող պաշտոնյան է։ Նրա տարեկան եկամուտը կազմել է 280․115․732․17 դրամ, որից 20․961․713 դրամը ՀՀ Արդարադատության նախարարությունից ստացած աշխատավարձն է, իսկ մնացած գումարը ստացվել է տարբեր ընկերություններում ունեցած մասնաբաժիններից, անշարժ գույքի վաճառքից ու վարձակալությունից, ինչպես նաև փոխառություններից։

Եթե Գրիգոր Մինասյանի եկամուտներին հավելենք նաև վերջինիս կնոջ՝ Մարիա Ստեփանյանի եկամուտները, ապա նրանց ընտանեկան եկամուտը կգերազանցի 320 մլն դրամը։ Նախարարի կնոջ տարեկան եկամուտը կազմել է 48․408․949 դրամ, որից 2․550․145 դրամը «ՓՐՈՖ ԹԱՔՍ» ընկերությունից ստացած աշխատավարձն է, 44,650,000 դրամը՝ նույն ընկերությունից ստացած շահաբաժինը, իսկ 1․208․804 դրամը՝ Էյ Էմ իրավաբանական ընկերությունից ստացած աշխատավարձը։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին իրենց ունեցվածքով հաջորդում են Հայաստանի փոխվարչապետները՝ Մհեր Գրիգորյանը և Տիրգան Խաչատրյանը․

Մհեր Գրիգորյանը հայտարարագրել է 5 անշարժ գույք, 511․700 դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից», ինչպես նաև 29․977․617․1 դրամ, եկամուտ, որից 24․019․205 դրամը ՀՀ կառավարությունից ստացած աշխատավարձն է, իսկ 14․523.12 դոլարը և 327,943.71 դրամը Արդշինբանկին տրված փոխառությունների դիմաց ստացած շահույթը։ Փոխվարչապետի կնոջ Աննա Գրիգորյանի տարեկան եկամուտները կազմել են 7․106․011․69 դրամ, որը նա ստացել է Արդշինբանկին տված փոխառությունների արդյունքում՝ համապատասխանաբար 12․902.04 դոլար և 7․106․011.69 եվրո։

Մյուս փոխվարչապետը՝ Տիգրան Խաչատրյանը, ունի 6 անշարժ գույք՝ բնակարան, ամառանոց, ավտոտնակ և հողմասեր։ Տիգրան Խաչատրյանի տարեկան եկամուտները կազմել են 22․225․880․96 դրամ, որից 22․052․160 դրամը ՀՀ Կառավարությունից ստացած աշխատավարձն է, 448 դոլարը՝ Ամերիա բանկից ստացած փոխառությունը։

Ուշագրավ է, որ Տիգրան Խաչատրյանի որդին՝ Մուշեղ Խաչատրյանը, ով ԱԿԲԱ բանկում աշխատում է որպես բաժնի ղեկավար, իր ունեցվածքով գերազանցում է փոխվարչապետ հորը։ Վերջինս միանձնյա սեփականությամբ հայտարարագրել է սեփական տուն, հողամաս, բաժնեմասեր տարբեր ընկերություններում, կրիպտոարժույթներ և այլն։ Նրա տարեկան եկամուտը կազմել է 49․844․063․74 դրամ, որից 29․889․409 դրամն ԱԿԲԱ բանկից ստացած աշխատավարձն է,1․1 մլն դրամը AMX բորսայից, «ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ»-ից՝ մոտ 5․5 մլն դրամը (նվիրատվությունների արժեքն է), նաև 224 հազար դրամ շահաբաժին «ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ»-ից, 5․9 մլն դրամ այլ եկամուտ ՊԵԿ-ից, 1867 դոլար «Ակբա բանկից» փոխառության դիմաց ստացած տոկոս։

Փաշինյանի կաբինետում քիչ են այն պաշտոնյաները, որոնց կանայք կամ ամուսիններն ավելի շատ ունեցվածք են հայտարարագրել, քան հենց կառավարության անդամները․ նման օրինակներից են Արարատ Միրզոյան-Գոհար Աբաջյան, Ժաննա-Անդրեասյան-Պետրոս Ղազարյան, Գնել Սանոսյան-Ռուզաննա Տոնոյան զույգերը։ Եթե առաջին երկու դեպքերում Արարատ Միրզոյանի կինն ու Ժաննա Անդրեսյանի ամուսինը իրենց կողմակիցներին տարեկան եկամուտներով են գերազանցում, ապա Գնել Սանոսյանի կնոջ դեպքում պատկերը մի փոքր այլ է․ ՏԿԵ նախարարը 2023 թվականի իր հայտարարագրում, ոչ մի անշարժ գույք չի հայտարարագրել և միայն հաշվետու տարում 1 բնակարան է գնել, մինչդեռ նրա կինը ամուսնու համեմատ կալվածատեր է, քանի որ միանգամից 6 անշարժ գույք է հայտարարագրել։

Կառավարության մյուս անդամներից անհամեմատ ավելի մեծ ունեցվածք ունեն սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ 81 մլն դրամ, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ 45 մլն դրամ, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ 32-ական մլն դրամ։

Գործող կառավարության համեմատաբար ամենաաղքատ անդամը Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն է, որի տարեկան եկամուտը կազմել է ընդամենը 21 մլն դրամ։

Բավականին ուշագրավ էին նաև Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների հայտարարագրերը։ Նախորդ տարիների նմանությամբ Նիկոլ Փաշինյանը ոչ մի անշարժ գույք չէր հայտարարագրել, իսկ նրա դուստրը՝ Մարիամ Փաշինյանը վարչապետ հոր չափ գումար է վաստակում։ Ի տարբերություն իր միլիոնատեր ծնողների և քրոջ՝ Փաշինյանների ընտանիքում ամենաաղքատը նրանց որդին է՝ Աշոտ Փաշինյանը։ Վերջինս հաշվետու տարվա համար ոչինչ չի հայտարարագրել։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ