Երևան +16°
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 22:30 07-08-2024

Բնակարաններ, ավտոտնակներ, կես մլն դոլարի պարտատոմսեր, 39 մլն դրամ եկամուտ․ Մհեր Գրիգորյանի, կնոջ և դստեր ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամները հայտարարագրերը, ովքեր 2018-ին իշխանության գալուց հետո շեշտակի բարելավել են իրենց նյութական վիճակը։

Այսօր ուսումնասիրել ենք փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Մհեր Գրիգորյանի, Աննա Գրիգորյանի և չափահաս դստեր՝ Եվա Գրիգորյանի տարեկան հայտարարագրերը, որոնք վերջիններս ներկայացրել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։

Հիշեցնենք, որ Մհեր Գրիգորյանը 2018-ի իշխանափոխությունից հետո նշանակվել է Հայաստանի փոխվարչապետ և շարունակում է պաշտոնավարել առ այսօր։ Վերջինս ի սկզբանե փոխվարչապետ էր նշանակվել ԲՀԿ-ի քվոտայով, սակայն, երբ 2018-ի հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական նախարարներին ու մարզպետներին ազատեց պաշտոններից, Գրիգորյանը հեռացավ ԲՀԿ-ից՝ նախընտրելով պահպանել փոխվարչապետի պաշտոնը։

Մհեր Գրիգորյանը հայտարարագրել է 5 անշարժ գույք՝ 1 բնակարան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որը գնել է 2011-ի նոյեմբերի 21-ին, 1 սեփական տուն՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում՝ գնված 2015-ի նոյեմբերի 17-ին, 1 հողամաս՝ կրկին Աշտարակում՝ գնված 2007 թվականի մարտի 15-ին, ինչպես նաև 2 ավտոտնակ՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ գնված 2009-ի ապրիլի 21-ին և 2011-ի հուլիսի 22-ին։ 5 անշարժ գույքին էլ Մհեր Գրիգորյանը տիրապետում է համատեղ սեփականությամբ, իսկ տարեվերջին դրանք նույնությամբ պահպանվել են։

Վերջինս տարեվերջին 511․700 դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից»։ Հատկանշական է, որ Մհեր Գրիգորյանը 2022 թվականին ավելի քան 2 միլիոն դոլարով վաճառել էր նույն «Արդշինբանկում» ունեցած իր 1.000056% բաժնետոմսերը։

Մհեր Գրիգորյանը տարեսկզբին ունեցել է 40․000․000 դրամ և 525․000 դոլար արժեքով բանկային ավանդներ, որոնք տարեվերջին զրոյացվել են։ Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 3․004․712.6 դրամ և 37․02 դոլար, տարեվերջին՝ 4․606․097.4 դրամ և 0 դոլար։

Որպես կանխիկ դրամ՝ փոխվարչապետը հայտարարագրել է 70․000․000 դրամ, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

Մհեր Գրիգորյանի տարեկան եկամուտը կազմել է 29․977․617․1 դրամ, որից 24․019․205 դրամը ՀՀ կառավարությունից ստացած աշխատավարձն է, իսկ 14․523.12 դոլարը և 327,943.71 դրամը Արդշինբանկին տրված փոխառությունների դիմաց ստացած շահույթը։

Վերջինս նաև 71․000 եվրո՝ 29․719․890 դրամի չափով նվիրատվություն կատարել, որի նպատակը հայտարարագրում չի նշվում։

Մհեր Գրիգորյանի կինը՝ Աննա Գրիգորյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է 2 բնակարան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ մեկը միանձնյա, մյուս՝ համատեղ սեփականությամբ, ինչպես նաև 2 ավտոտնակ՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում՝ կրկին համատեղ սեփականությամբ։ Ինչպես համատեղ սեփականությամբ բնակարանին, այնպես էլ ավտոտնակներին, Աննա Գրիգորյանը տիրապետում է ամուսնու՝ Մհեր Գրիգորյանի հետ, իսկ մյուս բնակարանը վերջինս նվիրատվություն է ստացել 2007 թվականի հոկտեմբերի 17-ին։

Վերջինս 2023-ի ընթացքում՝ դեկտեմբերի 11-ին, ոմն Վահե Կարենի Ղուկասյանից 171․800․000 դրամ արժեքով գնել է մի հողամաս, որը գտնվում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։

Տարեվերջին Աննա Գրիգորյանի անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ վերջինս հայտարարագրել է 2016 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա՝ գնված 2016-ի օգոստոսի 22-ին, որը տարեվերջին պահպանվել է։

Փոխվարչապետի կինը առևտրային բանկերում տարեսկզբին ունեցել է 500․000 դոլար և 500․000 եվրո արժեքով ավանդներ, տարեվերջին՝ 600․000 դոլար։ Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 2․325․643.7 դրամ և 1,699.41 եվրո, տարեվերջին՝ 1․127․816.9 դրամ և 10․25 եվրո։

Աննա Գրիգորյանի տարեկան եկամուտները կազմել են 7․106․011․69 դրամ, որը նա ստացել է Արդշինբանկին տված փոխառությունների արդյունքում՝ համապատասխանաբար 12․902.04 դոլար և 7․106․011.69 եվրո։

Գրիգորյանն իր տարեկան եկամուտներից 3․308․659 հանգստի համար կատարվող ճանապարհածախսի համար։

Մհեր Գրիգորյանի չափահաս դուստրը՝ Եվա Գրիգորյանը անշարժ գույք չի հայտարարագրել։ Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2022 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա՝ գնված 2022-ի դեկտեմբերի 3-ին, որը տարեվերջին պահպանվել է։

Եվա Գրիգորյանի բանկային հաշիվներին տարեկզբին եղեկ է 175․792.6 դրամ, որը տարեվերջին դարձել է 881․865.2 դրամ։

Վերջինիս տարեկան եկամուտը կազմել է 2․682․286 դրամ, որը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկից ստացած աշխատավարձն է։
adv_banner

Ամենից շատ դիտված

14:35 Մահացել է Հայաստանի վաստակավոր արտիստ Հասմիկ Ալեքսանյանը
10:30 Դդումի կուտը միշտ չէ, որ օգտակար է․ ինչպես գցեցին և նստեցրին Առուշ Առուշանյանին
21:35 Ձերբակալվել է Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը
22:14 Երևանում Ford-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը շպրտվել, կրկնակի վրաերթի է ենթարկվել Mazda-ի կողմից և տեղում մահացել. shamshyan.com
22:47 Հերթական արտակարգ դեպքը՝ Երևանում. հսկայական ծառը արմատախիլ է եղել ու ընկնել մեքենաների վրա. shamshyan.com
14:53 Տրակտորներով կապել, քաշքշում են, բայց շենքը չի քանդվում․ Պարույր Սևակում խառն են
09:25 Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի
22:30 Սեփական տուն, հողամասեր, միանվագ խոշոր գնումներ, 119 մլն դրամ եկամուտ․ Արսեն Թորոսյանի և կնոջ ունեցվածքը
19:21 6 եղբայր էին․ Շիրակում ավտովթարից մահացած տղամարդը Ջրաձոր գյուղից էր, ամուսնացած չէր
14:08 Երևանում Shacman բեռնատարը «Հյուսիս-հարավ» ճանապարհին կիսակողաշրջված հայտնվել է բետոնե պարսպի վրա. shamshyan.com