Ուղիղ եթեր
Բնակարաններ, մեքենա, 7․5 մլն անկանխիկ, 34․5 մլն կանխիկ, 28 մլն եկամուտ․ Կարեն Գիլոյանի, նրա կնոջ և որդու ունեցվածքը
copy image url

Բնակարաններ, մեքենա, 7․5 մլն անկանխիկ, 34․5 մլն կանխիկ, 28 մլն եկամուտ․ Կարեն Գիլոյանի, նրա կնոջ և որդու ունեցվածքը

Ներքին 3 ամիս առաջ - 22:30 09-01-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Այսօր հայտնի դարձավ, որ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Գիլոյանն ասել է, որ մեծ ներգրավվածություն է ունենալու Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում (WADA), որտեղ ընտրվել է հիմնադիր խորհրդի անդամ:

Հիշեցնենք, որ Կարեն Գիլոյանը ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնում նշանակվել էր 2020-ի դեկտեմբերին։

Oragir.News-ն այսօր ուսումնասիրել է Կարեն Գիլոյանի, նրա կնոջ՝ Աիդա Գիլոյանի և չափահաս որդու՝ Զորայր Գիլոյանի հայտարարագրերը։

Որպես անշարժ գույք՝ Կարեն Գիլոյանը հայտարարագրել է 2 բնակարան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որոնցից մեկը համատեղ, իսկ մյուսը միանձնյա սեփականությամբ։ Առաջին բնակարանը նա գնել է 2011 թվականի դեկտեմբերի 22-ին, երկրորդը՝ 2022-ի սեպտեմբերի 6-ին։ Տարեվերջին երկու բնակարաններն էլ պահպանվել են։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, նախկին փոխնախարարը չի հայտարարագրել։

Գիլոյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 մլն 400 հազար դրամ, տարեվերջին՝ 4 մլն 700 հազար դրամ։

Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 13 մլն դրամ, տարեվերջին՝ 16 մլն 500 հազար դրամ։

2023 թվականի հաշվետու տարում Կարեն Գիլոյանի եկամուտները կազմել են 18 մլն 690.639 դրամ, որից 16 մլն 139.911 դրամը ԿԳՄՍՆ-ից, 395.604 դրամը՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից, 126.924 դրամը՝ ԵՊՀ-ից ստացած աշխատավարձն է, 2 մլն 28.200 դրամը՝ Հանրային հեռուստաընկերությունից քաղիրավական պայմանագրերով ստացած եկամուտը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 43 մլն 865 հազար դրամ։
Կարեն Գիլոյանն իր եկամուտներից 3,250,000 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Գիլոյանի գույքը՝ Աիդա Գիլոյանը, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է ամուսնու հայտարարագրած բնակարանը՝ Կենտրոնում, որին նա տիրապետում է համատեղ սեփականությամբ։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ Աիդա Գիլոյանը հայտարարագրել է 1990 թվականի արտադրության KAMAZ մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2007 թվականի հունվարի 31-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 մլն 73․715,71 դրամ, տարեվերջին՝ 2 մլն 821․868,9 դրամ։ Տարեսկզբին նա ունեցել 14, տարեվերջին՝ 15 մլն դրամ կանխիկ գումար։

2023 թվականի հաշվետու տարում Աիդա Գիլոյանի եկամուտը կազմել է 10 մլն 18․124 դրամ, որը Հայաստանի Ամերիկյան համալսարանից ստացած աշխատավարձն է։

Նա իր եկամուտներից 3 մլն 100 հազար դրամ հատկացրել է ուսման վարձի վճարմանը։

Կարեն և Աիդա Գիլոյանների որդին՝ Զորայր Գիլոյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1000 դոլար, որը տարեվերջին դարձել է 93 դոլար։

Զորայր Գիլոյանի կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 2 մլն 250 հազար դրամ, տարեվերջին՝ 3 մլն դրամ։

Հաշվետու տարում նա եկամուտներ չի ունեցել։


Ամենից շատ դիտված

17:19 Ամուսինները տանը հանկարծամահ են եղել․ նախնական տվյալներով՝ մարինացված վարունգից․ ՆԳՆ
22:21 Շմոլ գազ, ոչ թե թթու վարունգ․ նոր մանրամասներ՝ Տավուշում ամուսինների մահվան դեպքից
22:00 6 անշարժ գույք, 3 մեքենա, 30 մլն դրամ և 20 հազար դոլար անկանխիկ, 33․8 մլն եկամուտ․ Վարդենիսի համայնքապետի և նրա կնոջ ունեցվածքը
16:18 Եթե մի գեղեցիկ օր Մինգեչաուրը վթարվի, ապա մոտ 10 000 քառ․ կմ տարածք կհայտնվի ջրի տակ
16:10 Կանայք, տղամարդիկ, ապա ընտանիքները․ Աննա Հակոբյանի ընթրիքը կարժենա մինչև 3,5 մլն դրամ
08:53 Ուրբաթ օրվանից հետո Երանուհին չի երևում հիվանդանոցում․ Լուսավորիչում հարաբերական անդորր է․ Հրապարակ
14:46 Ժողովուրդ ջան, մենք թողնում ենք, գնացեք, ում ուզում եք՝ ընտրեք ու վայելեք. բայց չեք վայելելու
08:39 Սուս մնացեք, թող 16-ն անցնի․ Վարդան Ղուկասյանը թիմակիցներին հրահանգել է․ Իրավունք
15:00 Ապրիլի 24-ին կայցելենք Ծիծեռնակաբերդ, բայց ջահերով երթին չենք մասնակցի․ հարցում
22:35 «Կրթվելը նորաձև է» արշավը Սյունիքում. հավաքել են հեռախոսները, ստուգել պայուսակներն ու գրպանները