Երևան +16°
copy image url
Ներքին 4 շաբաթ առաջ - 21:00 14-08-2024

Փոխվարչապետի որդին հորից կրկնակի հարուստ է․ Տիգրան Խաչատրյանի և ընտանիքի անդամների ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը, ովքեր 2018-ին իշխանության գալուց հետո շեշտակի բարելավել են իրենց նյութական վիճակը։

Այսօր ուսումնասիրել ենք ներկայումս փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Խաչատրյանի, նրա կնոջ՝ Գոհար Խաչատրյանի, երեխաների՝ Դավիթ, Մուշեղ և Էլա Խաչատրյանների, ինչպես նաև նրա հետ համատեղ բնակվող Սյուզաննա Բաբաջանյանի և Էլեն Խաչատրյանի հայտարարագրերը։

Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանը բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել մինչև 2018-ի իշխանափոխությունը, 2018-2019 թվականներին նա եղել է ՀՀ Տնտեսական զարգացման ու ներդրումների, 2019-2020 թվականներին էկոնոմիկայի, 2021-2022 թվականներին ֆինանսների նախարարի պաշտոնները։ Նա փոխվարչապետ է նշանակվել 2022-ի դեկտեմբերի 19-ին և առ այսօր շարունակում է պաշտոնավարել։

Տիգրան Խաչատրյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 6 անշարժ գույք․ բնակարան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ գնված 2016 թվականի հոկտեմբերի 24-ին, ամառանոց՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ գնված 2008 թվականի մայիսի 30-ին, սեփական տուն՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում՝ գնված 2009 թվականի հուլիսի 2-ին, 2 հողամաս, որոնցից մեկը Ջրվեժում, մյուսը՝ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում՝ գնված համապատասխանաբար 2019 թվականի հուլիսի 2-ին և 2007 թվականի նոյեմբերի 2-ին, ինչպես նաև 1 ավտոտնակ՝ կրկին Ջրվեժում՝ գնված 2019-ի հուլիսի 2-ին։ Տարեվերջին Խաչատրյանի հայտարարագրած 6 անշարժ գույքն էլ պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ Խաչատրյանը հայտարարագրել է 2014 թվականի արտադրության MAZDA մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2021-ի հունվարի 12-ին։ Տարեվերջին այս մեքենան նույնպես պահպանվել է։

Խաչատրյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 5․400․000 դրամ և 20․456 դոլար, տարեվերջին՝ 4․180․000 դրամ և 20․891 դոլար։ Որպես կանխիկ դրամ՝ տարեսկզբին նա հայտարարագրել է 8500 դոլար, որը տարեվերջին դարձել է 10․000 դոլար։

Տիգրան Խաչատրյանի տարեկան եկամուտները կազմել են 22․225․880․96 դրամ, որից 22․052․160 դրամը ՀՀ Կառավարությունից ստացած աշխատավարձն է, 448 դոլարը՝ Ամերիա բանկից ստացած փոխառությունը։


Փոխվարչապետի կինը՝ Գոհար Խաչատրյանը, անշարժ գույքի բաժնում նույնությամբ հայտարարագրել է ամուսնու ներկայացրած 6 անշարժ գույքը, որոնց նա տիրապետում է համատեղ սեփականությամբ։ Տարեվերջին հայտարարագրած 6 անշարժ գույքն էլ պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ Գոհար Խաչատրյանը հայտարարագրել է 2011 թվականի արտադրության SUZUKI մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2014-ի սեպտեմբերի 1-ին։ Տարեվերջին այս մեքենան նույնպես պահպանվել է։

Վերջինս առևտրային բանկերում ունեցել է 5 դոլարային ավանդ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 35․970 դոլար, որը տարեվերջին մի փոքր աճել է՝ դառնալով 36․100 դոլար։

Փոխվարչապետի կնոջ բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1474 դոլար, տարեվերջին՝ 2005 դոլար և 56․000 դրամ։ Նա հայտարարագրել է նաև 200․000 դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

Գոհար Խաչատրյանի տարեկան եկամուտները կազմել են 382․188.8 դրամ, որը տարբեր փոխառությունների արդյունքում ստացված եկամուտն է։


Տիգրան Խաչատրյանի որդին՝ Դավիթ Խաչատրյանը, աշխատում է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեում՝ որպես գլխավոր մասնագետ։

Վերջինս անշարժ գույք չի հայտարարագրել, իսկ որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2014 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2019 թվականի օգոստոսի 8-ին։ Մեքենան տարեվերջին պահպանվել է։

Դավիթ Խաչատրյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 262․071 դրամ, տարեվերջին՝ 208․483 դրամ, իսկ կանխիկ դրամ նա չի հայտարարագրել։

Վերջինիս տարեկան եկամուտները կազմել են 6․252․479 դրամ, որից 1․941․894 դրամը ՊԵԿ-ից, 4․310․585 դրամը՝ Կասկադ էներգոպրեսից ստացած աշխատավարձն է։

Դավիթ Խաչատրյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1․780․000 դրամ։


Տիգրան Խաչատրյանի մյուս որդին՝ Մուշեղ Խաչատրյանը, ով ԱԿԲԱ բանկում աշխատում է որպես բաժնի ղեկավար, բավականին ուշագրավ հայտարարագիր է ներկայացրել։

Վերջինս հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 հողամաս՝ Ջրվեժում, որը գնել է 2015-ի դեկտեմբերի 22-ին։ Բացի այդ, նա 2023-ի ընթացքում՝ հոկտեմբերի 12-ին, Ջրվեժում սեփական տուն է գնել, որին տիրապետում է միանձնյա սեփականությամբ։ Տարեվերջին հողամասն ու սեփական տունը պահպանվել են։

Որպես շարժական գույք՝ Մուշեղ Խաչատրյանը հայտարարագրել է 2017 թվականի արտադրության LEXUS մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2021-ի փետրվարի 8-ին։ Մեքենան նույնպես տարեվերջին պահպանվել է։

Մուշեղ Խաչատրայանը 2021-ին «Ակբա բանկից» նվիրատվություն է ստացել 2․8 մլն դրամի բաժնետոմս, իսկ անցած տարի՝ կրկին նվիրատվություն՝ 3․5 մլն դրամի բաժնետոմս։ «Ռևոլուշնարի Թեքնոլոջիս» ՓԲԸ-ի Խաչատրյանի բաժնեմասի արժեքը մոտ 11 հազար դրամ է։ Նշենք, որ «Ռևոլուշնարի Թեքնոլոջիս» ՓԲԸ-ին (49%) և «ԱԿԲԱ Ֆեդերացիա» ՓԲԸ-ին (51%) է պատկանում «ԱԿԲԱ Թեքնոլոջիս» ՓԲԸ-ն, որը զբաղվում է ծրագրային ապահովմամբ:

Մուշեղ Խաչատրյանը 2023թ-ին AMX բորսայից գնել է 3․3 մլն դրամի բաժնետոմս, ամերիկյան Interactive Brokers LLC բրոքերային գործակալության միջոցով 2021-ին 7 անգամ գնել է բաժնետոմսեր՝ ընդհանուր 10 853 դոլար արժեքով։ Բանկային հաշիվներին նա ունեցել է 1․5 մլն դրամ, 67 հազար դոլար, 71 եվրո։

Վերջինս առևտրային բանկերում տարեսկզբին ունեցել է 39․000 դոլար, որը տարեվերջին զրոյացել է։

Խաչատրյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 4․250․883 դրամ, 54․729 դոլար, 38․000 եվրո, տարեվերջին՝ 1․542․942 դրամ, 67․206 դոլար, 71․3 եվրո։ Կանխիկ դրամ վերջինս չի ունեցել։

Մուշեղ Խաչատրյանի տարեկան եկամուտներ կազմել են 49․844․063․74 դրամ, որից 29․889․409 դրամն ԱԿԲԱ բանկից ստացած աշխատավարձն է,1․1 մլն դրամը AMX բորսայից, «ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ»-ից՝ մոտ 5․5 մլն դրամը (նվիրատվությունների արժեքն է), նաև 224 հազար դրամ շահաբաժին «ԱԿԲԱ ՖԵԴԵՐԱՑԻԱ»-ից, 5․9 մլն դրամ այլ եկամուտ ՊԵԿ-ից, 1867 դոլար «Ակբա բանկից» փոխառության դիմաց ստացած տոկոս։

Փոխվարչապետի որդին նաև կրիպտոարժույթ ունի՝ BTC, ETH, SOL, ATOM, XCH տեսակի՝ 11 131 դոլար արժողության։

Նա 38․407 դոլար փոխառություն է վերցրել և 10 վարկ, որոնց մայր գումարի մնացորդներն 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է ընդհանուր 94․1 մլն դրամ։

Մուշեղ Խաչատրյանն իր եկամուտներից 25․000 դոլար հատկացրել է ուսման համար կատարվող վճարին, 8․580․000 դրամ էլ հատկացրել է վարկի մարմանը։ Բացի այդ, նա 35․600․000 դրամի թանկարժեք գնում է կատարել, որի նպատակը չի նշվում։

Փոխվարչապետի դուստրը՝ Էլա Խաչատրյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։

Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 174․000 դրամ, որը տարեվերջին կտրուկ նվազել է՝ դառնալով 5000 դրամ։ Կանխիկ դրամ նույնպես նա չի հայտարարագրել։

Էլա Խաչատրյանի տարեկան եկամուտը կազմել է 525․000 դրամ, որը «Կոդեոգռամ» ընկերությունից ստացած աշխատավարձն է։

Փոխվարչապետի հարսը՝ Սյուզաննա Բաբաջանյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, որը նա ձեռք է բերել 2004 թվականի ապրիլի 1-ին։ Բնակարանը տարեվերջին պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքնենա, Սյուզաննա Բաբաջանյանը չի հայտարարագրել։

Վերջինս ընկերություններից մեկում հայտարարագրել է 10․000 դրամ արժեքով բաժնեմաս, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։ Բացի այդ, նա առևտրային բանկերից մեկում ունի 3000 դոլար արժեքով ավանդ, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

Սյուզաննա Բաբաջանյանի բանկային հաշիվներին տարեկսզբին եղել է 374․838 դրամ, 12․300 եվրո, 68․39 դոլար, տարեվերջին՝ 363․589 դրամ, 8600 եվրո և 15․59 դոլար։ Վերջինս կանխիկ դրամական միջոցներ չի հայտարարագրել։

Տիգրան Խաչատրյանի հարսի տարեկան եկամուտը կազմել է 6․776․291 դրամ, որը «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան» ընկերությունից ստացած աշխատավարձն է։

Սյուզաննա Բաբաջանյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3․175․405.81 դրամ։

Տիրգրան Խաչատրյանի հետ բնակվող չափահաս մյուս անձը՝ Էլեն Խաչատրյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել էր բաժնային սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը նա գնել էր 2020-ի օգոստոսի 10-ին։ Տարվա ընթացքում այս բնակարանը վաճառվել է՝ 52․846․000 դրամով։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, վերջինս չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվները տարեսկզբին դատարկ են եղել, իսկ տարեվերջին դրանցում եղել է 216․534 դրամ։ Կանխիկ դրամ նա չի հայտարարագրել։

Էլեն Խաչատրյանի տարեկան եկամուտները կազմել են 1․281․812 դրամ, որից 665․354 դրամը՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից ստացած աշխատավարձն է, իսկ մնացած գումարը նա հայտարարագրել է որպես այլ եկամուտ՝ ՀՀ Ֆինանսների ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններից։
adv_banner

Ամենից շատ դիտված

14:35 Մահացել է Հայաստանի վաստակավոր արտիստ Հասմիկ Ալեքսանյանը
10:30 Դդումի կուտը միշտ չէ, որ օգտակար է․ ինչպես գցեցին և նստեցրին Առուշ Առուշանյանին
21:35 Ձերբակալվել է Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը
22:14 Երևանում Ford-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը շպրտվել, կրկնակի վրաերթի է ենթարկվել Mazda-ի կողմից և տեղում մահացել. shamshyan.com
22:47 Հերթական արտակարգ դեպքը՝ Երևանում. հսկայական ծառը արմատախիլ է եղել ու ընկնել մեքենաների վրա. shamshyan.com
14:53 Տրակտորներով կապել, քաշքշում են, բայց շենքը չի քանդվում․ Պարույր Սևակում խառն են
09:25 Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի
22:30 Սեփական տուն, հողամասեր, միանվագ խոշոր գնումներ, 119 մլն դրամ եկամուտ․ Արսեն Թորոսյանի և կնոջ ունեցվածքը
19:21 6 եղբայր էին․ Շիրակում ավտովթարից մահացած տղամարդը Ջրաձոր գյուղից էր, ամուսնացած չէր
14:08 Երևանում Shacman բեռնատարը «Հյուսիս-հարավ» ճանապարհին կիսակողաշրջված հայտնվել է բետոնե պարսպի վրա. shamshyan.com