Ուղիղ եթեր

Քաղաքապետարանը թաքցնում է գործարքի մանրամասները. փողոցների ցուցանակների վրա գովազդ է տեղադրվում 

Ներքին 9 ամիս առաջ - 14:00 25-06-2024
Երևանի Հանրապետության հրապարակի և քաղաքապետարանի շենքի դիմաց տեղակայված թուջե ցուցանակների շարքում հայտնվել է գովազդ «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի մասին։ Այս տարօրինակ համադրությունը կոռուպցիոն ռիսկերի և հովանավորչության և վերաբերյալ կասկած է առաջացրել հանրության շրջանում։

Oragir.News-ը փորձեց պարզել, թե ովքե՞ր և ինչու՞ են գովազդ տեղադրել քաղաքի կենտրոնում փողոցների և տեղանունների համար նախատեսված ցուցանակների վրա, և ինչքա՞ն են վճարում քաղաքապետարանին դրա համար։

Oragir.News-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության աշխատակիցը տեղեկացրեց, որ տարիներ առաջ մասնավոր ընկերություններից մեկը ցանկություն է հայտնել Երևան քաղաքի փողոցներում թուջե ցուցանակներ տեղադրել, որոնց վրա կլինեն քաղաքի փողոցների անունները։ Քաղաքապետարանի հետ ձեռք բերված պայնմանավորվածության համաձայն, ընկերությունը թուջե ցուցանակները պիտի տեղադրեր անվճար, փոխարենը՝ քաղաքապետարանն իրենց պետք է թույլ տար, որ ցուցանակի մի կողմում իրենց նախաձեռնությամբ իրենց նախընտրած գովազդային ցուցանակը կամ հայտարարությունը դնեին, և այս դեպքում վերոնշյալ թաղամասի գովազդն է տեղադրվել։

Նա նաև նշեց, որ քաղաքապետարանի և ընկերության պայմանավորվածությունը այսպես է եղել, որ իրենք համայնքին անվճար մատուցում են այդ ծառայությունը, փոխարենը քաղաքապետարանը իրենց թույլ է տալիս 1 ցուցանակ օգտագործել, այսպես ասած՝ իրենց ցանկացած գովազդային կոնտենտը ներկայացնելու համար։ 1 ասելով, նկատի ունեն թուջե ցուցանակի վրա 1 գովազդ։

«Մասնավոր ընկերությունն արդեն անվճար նվեր է տվել ցուցանակները, այնպես որ՝ ի՞նչ գումար վճարեն»,- պատասխանեցին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։

Քաղաքապետարանի աշխատակիցը նաև չկարողացավ հիշել, թե ցուցանակները երբ են տեղադրվել։ Նշեց, որ կոնկրետ տարեթիվ չի հիշում, ապա հավելյալ ընդգծեց, որ թուջե ցուցանակները փոխադարձ պայմանավորվածության հիման վրա են տեղադրվում։

Այսպիսով՝ ոչ միայն չհերքվեցին կոռուպցիոն ռիսկերի և հովանավորչության վերաբերյալ հանրային կասկածները, այլև ավելի խորացան, քանի որ քաղաքապետարանը չհանրայնացրեց մասնավոր ընկերության անունը, որը գովազդ է տեղադրել Կենտրոնում, ենթադրաբար՝ շահույթ ստացել, բայց ստացված շահույթից վճարում չի արել Երևանի բյուջե։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
16:30 Նիկոլ Փաշինյանն իբր իրեն լվանո՞ւմ է, որ ատամներն էլ լվանա. հարցում