Արտաքին 4 տարի առաջ - 11:53 08-02-2022

FT-ն հաղորդել է Ուկրաինայի հարցով Պուտինի և Մակրոնի գործարքի մանրամասները

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը պայմանավորվել են Ուկրաինայի շուրջ իրավիճակի լարվածության թուլացման վերաբերյալ գործարքի շուրջ։ Դա կապված է Մինսկի հետ համատեղ զորավարժությունների ավարտից հետո Բելառուսից ռուսական զորքերի դուրսբերման հետ։

Այսպիսով, Ռուսաստանը Բելառուսից դուրս կբերի մինչև 30 հազար ռուսաստանցի զինծառայողի, որոնք մասնակցում են «Դաշնակցյաին վճռականություն-2022» զորավարժություններին։ Այս հարցը կքննարկվի նաև հետագա հանդիպումներում, որոնց ընթացքում պետք է համաձայնագիր կնքվի հավաքական անվտանգության հարցերի վերաբերյալ երկխոսության շուրջ։

Ըստ The Financial Times-ի, երկու առաջնորդներն էլ, իբր, համաձայնության են եկել, որի համաձայն ՌԴ-ն նոր «ռազմական նախաձեռնություններ» չի ձեռնարկի, որի մասին ասել են ֆրանսիացի պաշտոնյաները: Նաև ռուսական կողմը համաձայնել է մասնակցել իր զինուժի տեղակայման շուրջ երկխոսությանը։

Ընդ որում, Մոսկվան դեռ չի հաստատել համաձայնությունների կնքումը։ Ինչպես պարզաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, այս բոլոր հարցերը Ֆրանսիան պետք է համաձայնեցնի Եվրամիության և ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ: Խոսքն, առաջին հերթին, ԱՄՆ-ի մասին է, գրում է РБК-ն։

Ընդհանուր առմամբ, պարբերականը Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի նախագահների բանակցությունները գնահատել է որպես Ուկրաինայի շուրջ իրավիճակի կարգավորմանն ուղղված քայլ։ Նաև պարբերականը հիշեցրել է, որ Պուտինն ու Մակրոնը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ չեն խոսել այս գործարքի մասին։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան