Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նյունյեսը հայտարարել է, որ այս շաբաթավերջին բողոքի ակցիաների նոր ալիքի ընթացքում ամբողջ երկրով մեկ կուղարկի մոտ 70 հազար ոստիկան և ժանդարմ, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։
Ամբողջ Ֆրանսիայում նաև կտեղակայվեն մոտ 20 զրահամեքենա և 15 ջրցան մեքենա։
Մի շարք խոշոր քաղաքների որոշ շրջաններում, մասնավորապես՝ Փարիզում, Մարսելում, Լիոնում, Նիսում և Մոնպելյեում, սահմանվել է գիշերային պարետային ժամ։