Արտաքին 3 տարի առաջ - 20:15 05-07-2023

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մանրամասները․ ինչ է թաքցնում Երևանը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Երևանը կրկին Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը չի հրապարակել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական Երևանը բավականին հակիրճ տեղեկություն է տրամադրել։ Հայաստանի կառավարության տարածած հայտարարության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և այն հաղթահարելու ուղիները:

Հատկանշական է, որ հայկական կողմը կրկին հեռախոսազրուցի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը չի հրապարակել։

Ռուսական կողմը շեշտում է, որ հեռախոսազրույցը կայացել հայկական կողմի նախաձեռնությամբ:

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով անարգել տրանսպորտային կապի ապահովման հարցեր։ Բացի այդ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջ փաթեթի հետևողական իրականացման հիմնարար նշանակությունը։

Բացի այդ ռուսական կողմը տեղեկացրել է, որ Պուտինը հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու գործնական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի մշակման գործում։

Կրեմլը հայտնում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում