Արտաքին 2 տարի առաջ - 15:23 20-06-2024

Ադրբեջանը ցանկանում է գնել թուրքական T-155 Yavuz հաուբից

Ադրբեջանը հետաքրքրություն է հայտնել թուրքական MKE ընկերության արտադրության 155 մմ տրամաչափի ինքնագնաց T-155 Yavuz հաուբից գնելու հարցում։ Հաուբիցը, ինչպես նշում են փորձագետները, իր կառուցվածքով և պարամետրերով շատ նման է ֆրանսիական CAESAR ինքնագնաց հաուբիցին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշենք, որ օրերս Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտնել էր, որ Երևանն ու Փարիզը պայմանագիր են կնքել CAESAR ինքնագնաց հաուբիցների մատակարարման մասին:

CAESAR ինքնագնաց համակարգը 155 մմ-անոց հաուբից է, որը տեղադրված է Renault Sherpa 10 բեռնատարի շասսիի վրա՝ զրահապատ խցիկով։