Մամուլ 3 տարի առաջ - 08:16 14-12-2022

Թուրքիայի 155 քաղաքացի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«2020 թ․ հունվարի 1-ից մինչեւ 2022 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Թուրքիայի 155 քաղաքացի՝ մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից՝ նշելով, որ Ադրբեջանի որեւէ քաղաքացի չի դիմել։

Թուրքիայի քաղաքացիների գերակշռող մասը, եթե ոչ ամբողջը, ազգությամբ հայեր են: Նշված ժամանակահատվածում ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 48 հազար 352 հայի։ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից խնդրել էինք տեղեկացնել նաեւ, թե 2021 թվականի փետրվարի 14-ից՝ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու օրվանից մինչ օրս Հայաստան եկած ՌԴ քաղաքացիներից քանիսն է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

Ոստիկանությունից պատասխանել են, որ ՌԴ նման քաղաքացիների թիվը կազմում է 17 հազար 498 մարդ։ Ոստիկանությունից, սակայն, չեն պատասխանել, թե քանի դիմում է բավարարվել՝ նշելով հետեւյալը․ «Պահանջվող ժամանակահատվածում բավարարված դիմումների վերաբերյալ հստակ տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ, քանի որ դրանց մի մասը դեռեւս գտնվում է քննարկման փուլում։ Բացի այդ՝ նախկինում ներկայացված դիմումները եւս բավարարվել են նշված ժամանակահատվածում։ Ինչ վերաբերում է մյուս հարցադրմանը, թե ՌԴ քաղաքացիությունից քանիսն են հրաժարվել, հայտնում ենք, որ դա ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության գործառույթներից դուրս է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից