Մամուլ 2 տարի առաջ - 08:20 08-06-2024

Ինչո՞ւ է Փաշինյանը բոլոր յուրայիններին «փչացնում». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դժվար չէ նկատել, որ ցանկացած լարված իրավիճակում Նիկոլ Փաշինյանը «մարտի» է նետում ոչ միայն իր քպականներին, այլև իրավապահներին: «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը ևս բացառություն չէ: Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները քափուքրտինք մտած վիրավորում են Հայ առաքելական եկեղեցուն ու հայ ժողովրդին, բերետավորները վայրագություններ են անում, այս «ճակատամարտին» միանում են նաև դատախազությունը, քննչականը և այլն, և այլն:
Ինչո՞ւ է բոլորի հետ այսպես վարվում Փաշինյանը, այլ կերպ ասած՝ ինչո՞ւ է բոլորին «փչացնում»: Մեր ունեցած տեղեկություններով, այսպիսով նա փորձում է մի քանի հարց լուծել: Նախ՝ իրավապահների ճնշումների միջոցով առաջին հերթին իր թիմին ցանկանում է ցույց տալ, որ տիրապետում է վիճակին, որ դեռ իշխանություն ունի: Նույն այդ թիմակիցներին, նաև իրավապահ համակարգի ներկայացուցիչներին «փչացնելով»՝ փաստացի բոլորին դարձնում է անհայրենիք, որպեսզի մի կողմից՝ ինքը միայնակ չլինի այդպիսին, միայն ինքը մեղավոր չլինի, և երկրորդ՝ որ թե՛ իր թիմակիցները, թե՛ իրավապահները հանկարծ հետդարձի ճանապարհ չունենան, այսինքն՝ մեղքով, մեղավորությամբ ամբողջովին կապված լինեն իր հետ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան