Մամուլ 5 տարի առաջ - 07:51 06-05-2021

Իշխանությունը խոշորացույցի տակ է վերցրել ոչ յուրայիններին․ Հրապարակ

«Իրավապահները խոշորացույցի տակ են վերցրել քիչ թե շատ հայտնի բոլոր այն անձանց, ովքեր իշխանության հետ չեն։ Հազարավոր քրեական գործեր են հարուցվել՝ մարզերում պաշտոն և բիզնես ունեցող անձանց դեմ։ Զանգվածային ստուգումներ են անում համայնքապետարաններում։

Քաղաքական հետապնդումների գործիք է դարձել հատկապես Պետական վերահսկողական ծառայությունը, որն արդեն 2 ամիս է՝ ստուգումներ է իրականացնում Սյունիքի համայնքներում։ Միայն Քաջարան չեն մտել, քանի որ աշխատակիցները չեն բավականացրել։ Ստուգել են Գորիսի, Սիսիանի, Մեղրիի համայնքապետարանները, շատ մանրակրկիտ, օրինակ, Սիսիանի քաղաքապետարանի պատն են փորել, որ չափեն գաջի հաստությունը, Գորիսում ասֆալտի երկարությունն ու լայնությունն են միլիմետրերով չափել։ Բայց, ի ցավ իրենց, հայտնաբերել են, որ Գորիսում 2 միլիոն դրամ հատկացվածից ավելի է ծախսվել, քաղաքապետը համայնքի կարիքների համար իր անձնական միջոցներն է ծախսել։

Ավելի վաղ Սպիտակի համայնքապետարանն էին ստուգել, քաղաքապետին ներկայացված ակտում գրեթե ոչ մի խախտում չի արձանագրվել, բայց ՀՔԾ-ն ստուգումների արդյունքներով քրեական գործ է հարուցել։ Չի բացառվում, որ նույն ճակատագրին արժանանան նաև Սյունիքի համայնքապետերը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է