Մամուլ 4 տարի առաջ - 09:09 13-11-2021

ՔՊ-ն վտանգավոր համայնքներում յուրայիններին նշանակում է ԺՊ-ներ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Նոյեմբերի 11-ին լրացել է Արարատի մարզի մի շարք համայնքապետերի պաշտոնավարման ժամկետը, իշխանությունը վտանգավոր համայնքներում յուրայիններին նշանակել է ԺՊ-ներ, որ վարչական լծակները դեկտեմբերի 5-ի ընտրություններին օգտագործեն հօգուտ ՔՊ-ի։ Նախ չեզոքացրել են Գարիկ Սարգսյանի հիմնական մրցակցին՝ Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանին, որն առաջադրվել է Վեդիում՝ «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակով։

Թարթիկյանի փոխարեն ԺՊ են նշանակել նախկին համայնքապետին, որի կինը դպրոցի տնօրենն է։ Վեդիում դեռ չեն նշանակել, թեկնածուն երբեմնի կարկառուն ՀՀԿ-ական Կառլեն Հակոբյանի որդին է: Իսկ Հակոբյանը Ֆիրդուս Զաքարյանի կուսակցության անդամ է։ Զաքարյանն Արարատի թեկնածուներից է: Լրացել է նաեւ Ոսկետափի, Այգեվանի, Դաշտաքարի համայնքապետերի ժամկետը, սակայն այստեղ վտանգ չեն տեսնում` նրանք դեռ կմնան»։

Ամենից շատ դիտված

19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
19:29 Կանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ վերջինը  տեղափոխվել է հիվանդանոց
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:07 Ավտովթար՝ Շիրակի մարզում․ «BMW»-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ կա 4 վիրավոր
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
11:09 Նախընտրական շրջանում «Նիկո՛լ, դավաճան» բղաված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
23:22 Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»