Միտք 2 տարի առաջ - 09:05 10-04-2024

Երևանի քաղաքապետարանի հայտարարությունը մանիպուլյատիվ և մոլորեցնող է

Աննա Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրելի ընկերներ,

Իմ ֆեյսբուքյան հրապարակումերից տեղեկացել եք, որ ապրիլի 3-ին մասնակցել եմ ծառահատումների դեմ հանրահավաքին, որի արդյունքում Երևանի քաղաքապետը խոստացավ դադարեցնել ծառահատումները մինչ փորձագիտական անկախ հետազոտության արդյունքների հրապարակումը:

Սակայն այսօր Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ ծառահատումները շարունակվելու են, քանի որ ցուցարարների և ԳԱԱ փորձագետների կողմից չի ներկայացվել բավարար փաստարկ գործընթացը կասեցնելու համար:

Այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, մանիպուլյատիվ և մոլորեցնող է: Իրականությունը այն է, որ

1․ԳԱԱ ծավալված քննարկման արդյունքում հրապարակվել է պաշտոնական դիրքորոշում առ այն, որ գործընթացը պետք է կասեցվի մինչ անկախ փորձագիտական հետազոտության անցկացումը: (հղումը՝ այս հրապարակման մեկնաբանությունում):
2․Ծառերի կենսունակության մակարդակը կարելի է ստուգել հատուկ սարքի միջոցով: Ապրիլի 3-ին Երևանի քաղաքապետը խոստացավ ձեռք բերել այդ սարքը, դրանով իրականացնել ծառերի կենսունակության ստուգում, ըստ այդմ էլ կատարել հետագա քայլերը:
3․Եթե նույնիսկ այդ սարքի կիրառման արդյունքում պարզվի, որ բոլոր ծառերը ենթակա են փոխարինման, ՉԻ՛ կարելի իրականացնել ծառերի զանգվածային սպանդ: Քաղաքակիրթ աշխարհում այդ գործընթացը իրականացվում է փուլային եղանակով:
4․Այս իրավիճակը թերկառավարման օրինակ է, երբ գործընթացը իրականացվում է տարերային, անգրագետ և փաստարկների լղոզման մեթոդով: Այս աշխատելաոճը բելելու է բազմաթիվ նոր խնդիրների:
5․Եթե հանրությունը համակերպվի այսպիսի անհարգալից, քաղաքացուն արհամարհող մոտեցման հետ, ապա մեզ սպասվելու են նորանոր աղետներ և անօրինություններ:

Կոչ եմ անում պահանջել նոր փորձաքննության անցկացում և մասնակցել այդ պահանջը ներկայացնող ստորագրահավաքին:
Ստորագրահավաքի իրականացման հասցեները մեկնաբանությունում

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում