Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:49 14-09-2022

ՀՀ ազգաբնակչությանը կոչ ենք անում տուրք չտալ մանիպուլյատիվ հայտարարություններին․ ԱԱԾ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը տարբեր լրատվամիջոցների կողմից ձևախեղվել և նենգափոխվել է։

«Սույն հաղորդագրությամբ և հիմնավորապես վերահաստատում ենք, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի նախապատրաստվում ստորագրվել։

Վարչապետի խոսույթը վերաբերել է բացառապես Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությունը, ինքնիշխանությունը և կայուն խաղաղությունն ապահովող փաստաթղթի ստորագրման պատրաստակամությանը, որին պետք է ձգտել»,- ասվում է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ:

Ձեզ գուցե հետաքրքրի