Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:40 09-04-2024

ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան

ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները՝ լինի խաղաղության գործընթացը արագացնել, թե ՌԴ-ից բացի այլ երկրներից զենք-զինամթերք ձեռք բերելը, կամ նույնիսկ արևմտյան երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը, ունենում են երեք կոշտ քննադատ՝ ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Զախարովան, Ադրբեջանի նախագահ Ալիևը և Հայաստանի ընդդիմությունը։

Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

«ԵԽ հանձաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը ևս նույն բախտին արժանացավ։ Չնայած ակնհայտ դրական արդյունքներին՝ ընդդիմադիր որոշ շրջանակներ սա համարեցին դիվանագիտական պարտություն, Զախարովան անհանգստացավ, որ այն կարող է սրել լարվածությունը տարածաշրջանում, իսկ Ալիևը այն համարեց Հայաստանը Հարավային Կովկասում զինված ֆորպոստ դարձնելու փորձ։

Բրյուսելյան հանդիպումից հետո Ադրբեջանը սկսեց կրակել հայկական դիրքերի ուղղությամբ՝ փորձելով լարել իրավիճակը, որոշ ընդդիմադիրներ էլ կեղծ հայրենասիրական ճառեր ասելով թափառում են Տավուշի սահմանամերձ գյուղերում՝ փորձելով լարել սահմանային բախումներ։ Սա փաստում է, որ ոչ միայն մեր ընդդիմության և հակառակորդների նարատիվներն են նույնը, այլև գործողությունների տրամաբանությունը»,- ասաց Մելքոնյանը։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում