100-ամյա վետերան Լաչին Ստեփանյանը բանաստեղծութուններ է գրում հայրենիքի, Հայրենական պատերազմի մասին։
Ծերունին պատմում է՝ մասնակցելով Հայրենական պատերազմին՝ Կովկասից մինչև Չեխոսլովակիա է հասել։ Պատերազմից հետո Օդեսա է գնացել, որտեղ ծովային նավատորմում է ծառայել մինչև 1950 թ․։
«Մատաղ սերունդներին ցանկանում եմ խաղաղություն, համերաշխություն, միասնություն, հարգանք ու ամենալավ բաները։ Լավ երիտասարդներ ունենք»,- իր մաղթանքը հղեց Լաչին Ստեփանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։